Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանն էլ իր աղոթքներով հետ չմնաց Վարդան Ղուկասյանից   (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2014 22:33

Այսօր Գյումրու  օրվա կապակցությամբ  քաղաքապետ Սամվել Բալասանյանի տրամադրությունը աննկարագրելի բարձր էր, նրան հատկապես ոգևորել էին Ռիժկովի ճեմափողոցում գյումրեցի արհեստավորների ու արվեստագետների աշխատանքները:

Նա ասաց, որ ամեն ինչ անելու է Գյումրիում տուրիզմը  զարգացնելու համար: Ըստ քաղաքապետի, պիտի լավ հուշանվերներ ստեղծեն  Գյումրին  ամբողջ աշխարհին  ներկայացնելու համար: «Ես էսօր շատ գոհ եմ, նախ եղանակն է շատ լավը, տրամադրող է, ես Աստծուն աղոթում էի, որ լավ եղանակ տա մեզ, ու նա  պարգևեց»,-ասաց քաղաքապետը:

Մեր այն  հարցին` կառավարական հյուրեր չունե՞ ն, պարոն Բալասանյանն ասաց, որ ավելի ուշ պաշտոնյաները  կմիանան Վարդան Աճեմյանի անվան  դրամատիկական թատրոնում: «Այդ հարցը վերջում տվեք»,- խորհուրդ տվեց քաղաքապետը: Սակայն նկատենք, որ վերջում սպորտի նախարարից  ու Սամվել Նիկոյանից բացի հյուրերի թիվը այդպես էլ չավելացավ:

Մանրամասները `տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031