Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնին ավտոմեքենա նվիրեցին թատրոնի բեմում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2014 23:10

Այսօր Գյումրու տոնը նշելիս  Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նախատեսված էին  պարգևատրումներ, քաղաքապետի ոսկե մեդալ այն բոլոր մարդկանց համար, որոնք Գյումրիի համար լավ գործ են արել, քաղաքին  ճանաչում են բերել: Պարգևատրվեցին շատերը, Գյումրիում հսկա ներդրումներ կատարած Նյու Յորքի ամենահայտնի  հայ բժիշկ Հովհաննես Օյունջյանը,  Լևոն Ջուլֆալակյանը, Գևորգ Ալեքսանյանը, Ալիկ Գյունաշյանը  և այլք:

Իսկ երբ հերթը հասավ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին բեմ հրավիրելուն ու նրան ավտոմեքենա նվիրելուն՝ դահլիճը  դղրդաց ծափահարություններից, բոլորը ոտքի կանգնեցին, խոնարհվեցին  չեմպիոնի առջև:  Եվ մինչ Սամվել Բալասանյանը, համեստ չեմպիոնին գրկելով, իր երախտագիտությունն էր հայտնում նրան, բեմի ետնամասից ներս մտցրեցին Արթուր Ալեքսանյանի համար քաղաքային բյուջեով  նվեր գնված ավտոմեքենան:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031