Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն հարցաքննել է Կոմիտաս վարդապետին

Հոկտեմբեր 28,2014 18:40

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հայտարարությունների հետքերով մի շարք բացահայտումներ է արել:

«Կոմիտաս վարդապետը ասուլիս էր հրավիրել ու հայտարարել, որ Հայաստանի, իր խոսքերով, աղանդները տարեկան ստանում են կես միլիարդ դոլար ու այն օգտագործում են մեր պետությունը քայքայելու համար: Նրա տարածած երկրորդ տեղեկությունը՝ Հայաստանում սեռական այլասերվածություն քարոզող աղանդի մասին էր: Ես դիմել եմ ԱԱԾ ու խնդրել, պարզել՝ արդյոք նման վտանգ կա պետականությանը սպառնացող, թե՞ ոչ: Եթե նման վտանգ կա, ապա այդ ազգային անվտանգության ծառայությունն ինչով է զբաղված ու ինչու գործ չի հարուցում այդ կազմակերպությունների դեմ: Իսկ եթե նման վտանգ չկա, արդյոք առկա չէ կրոնական թշնամանք տարածելու քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- Aravot.am-ին ասաց պարոն Դանիելյանը:

Կոմիտաս վարդապետը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու իր հայտարարությունների վերաբերյալ: ԱԱԾ-ից պարոն Դանիելյանին փոխանցել են, որ վարդապետը հարցաքննության ժամանակ պարզաբանել է, որ սեռական այլասերվածություն քարոզող աղանդի մասին ինքը  լսել է միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սեւակ Հովհաննիսյանից. «Նրանք ասել են, որ նման կազմակերպության մասին լիգայի երիտասարդը լսել է սրճարանում կողքի սեղանից, պատմել է Կոմիտաս վարդապետին, վարդապետն էլ որպես փաստ ներկայացրել է ասուլիսին: Ու շատ մարդիկ անհանգստության մեջ են հայտնվել: Կես միլիարդ դոլարի մասին վարդապետը պարզաբանել է, որ ինչ-որ մի կայքում կարդացել է, թե ինչ-որ մի կազմակերպություն ստացել է երկու միլիոն դոլարի օգնություն, որից հետո ինչ-որ տվյալներից ելնելով՝ որոշել է, որ 210 աղանդ է գործում Հայաստանում, անունները չի նշել ու չի ասել, թե որտեղից իրեն այդ տեղեկությունները բազմապատկել է երկու միլիոնի ու հայտարարել է, որ կես միլիարդ փող է մտնում Հայաստան պետությունը այլասերելու ու քայքայելու համար: Բացատրության ժամանակ ասել է, որ չի պնդում, որ այդ տվյալները ճիշտ են, ինքը պարզապես ենթադրություններ է արել ու ահազանգել հասարակությանը»:

Պարոն Դանիելյանի կարծիքով, պետք է ամեն մարդ իր հայտարարության համար պատասխան տա.«Եթե ճիշտ է ասում, թող համապատասխան մարմինները դրանով զբաղվեն՝ որպես հանրային ու պետական վտանգ, եթե սուտ է, ապա ստի համար համապատասխան հոդվածներ կան քրեական օրենսգրքում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վահան says:

    Փաստորեն կարելի է փաստել որ Կոմիտասը անպատասխանատու մարդ է:

  2. Աշոտ says:

    Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հրաշալի հոգեւորական եւ մտավորական է: Նրա ներկայացրած տեղեկությունը, որ ՀՀ աղանդները տարեկան ստանում են կես միլիարդ դոլար, համապատասխանում է իրականությանը: Նույն վիճակն է նաեւ Արցախի Հանրապետությունում, աղանդները տարեկան ստանում են ԼՂՀ պետական բյուջեի 30 տոկոսի չափ գումար: Միամտություն կլինի կարծել, որ այդ գումարները միայն ծախսվում են իրենց համայնքների ներսում հոգեւոր քարոզչություն իրագործելու համար:

  3. Հարութ says:

    Աշոտ, փաստ ունե՞ք, տվեք, թող ԱԱԾ-ն զբաղվի, այլապես զառանցանքն ու իրականությունը տարբեր բաներ են։

  4. Բագրատ says:

    Բաաաաա Կոմիտաս, որ ասում էինք լեզվիդ քիչ տուր:

  5. Anna says:

    Ես ժամանակին “բախտ եմ” ունեցել մասնակցել տվյալ հոգեվորականի վարդապետական թեզի պաշտպանությանը։ Այնպիս ծաղրի ենթարկվեց հանձնաժողովի կողմից, որ էլ ասելու չէ։

    Այս մարդը իր համար թեմա է գտել, և փորձում է կարևորություն տալ ինքն իրեն, բայց չի գիտակցում, որ վնաս է հասցնում մի ամբողջ հասարակության ատելություն տարածելով տարբեր խմբերի միջև։

  6. Արտակ says:

    Ժող, սխալ չի՞ արդյոք սրան ու «մարդ» բառերն իրար կողք օգտագործելը։

Պատասխանել Հարութ

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031