Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն քրեական գործ չհարուցեց հարցաքննված հոգեւորականի նկատմամբ

Հոկտեմբեր 28,2014 19:26

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի դիմումի համաձայն ԱԱԾ-ում հարցաքննված Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գործողություններում ԱԱԾ քննչական վարչությունում քրեական հանցագործության տարրեր չեն հայտնաբերել:

Հիշեցնենք, պարոն Դանիելյանը վարդապետի մի քանի հայտարարությունների վերաբերյալ դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով ստուգել այդ հայտարարությունների՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը:

ԱԱԾ-ից պարոն Դանիելյանի դիմումի համաձայն պատասխանել են, որ վարդապետի գործողություններում քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ չկան (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), հետեւաբար ԱԱԾ-ն որոշում է ընդունել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031