Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթ հռետորաբանություն

Հոկտեմբեր 29,2014 10:09

15 տարի առաջ տեղի ունեցավ «հոկտեմբերի 27-ի» ահաբեկչությունը: Այդ առիթով մենք վերահրապարակել ենք այդ օրը խորհրդարանում աշխատող «Առավոտի» լրագրող Աննա Իսրայելյանի հոդվածը: Ուզում եմ կրկին մեջբերել մի քանի դրվագ այդ ձայնագրությունից:
Նաիրի Հունանյան. «Սիրելի հայրենակիցներ, ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք։ Բոլորդ դեպի Ազգային ժողով։ Եվ մենք կհաղթենք։ Եվ այս պ…կի ծնունդները մեր արյունը չեն ծծի։ Մեր ամբողջ հարստությունը թալանեցին։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր»:

Նաիրի Հունանյան` դիմելով պատգամավոր Լեոնիդ Հակոբյանին. «Պարոն Հակոբյան, միշտ ասում էիք՝ «մի օր կանգնելու եք դատարանի առաջ, ես էլ դատողն եմ լինելու»։ «Հիմա օրը եկել ա։ Կերան չէ՞ մեր ժողովրդին։ Կերան, սեփականաշնորհեցին»:
Նաիրի Հունանյան` դիմելով իր կողմից արդեն սպանված վարչապետին. «Դու մոռացե՞լ էիր, որ հայ ժողովուրդը տեր ունի, արա՛»: «5 տարի չթողիր, որ էս ժողովուրդն ընտրություն անի»։

Նաիրի Հունանյան` դիմելով Աննա Իսրայելյանին. «Սրանց ես ոչ թե սենց պիտի սպանեի՝ պիտի մորթեինք։ Էս ժողովրդի արյունը 10 տարի ծծեցին, էս երկիրը կործանեցին։ Բան չի մնացել։ Երկու շենք է մնացել, էս էլ կվերացնեն՝ կպրծնի»:

Ենթադրաբար, Վռամ Գալստյան. «Ժողովուրդ ջան, չե՞ք գտնում, որ ազգը, իրոք, մեղք է, բա հավաքվում եք ստեղ, լռում, ոչ մեկդ մի հատ ձեն չեք հանում։ Հիմա իմ ջահել կյանքը ձեզ՝ ինձ խփեն էլ, էլի ոչինչ, էնքան, որ իմանամ՝ ազգս ապրելու է»:

Այն, որ հիմա հոգեկան հիվանդներ կան, որոնք ֆեյսբուքյան եւ այլ գրառումներով պնդում են, թե «հոկտեմբերի 27-ի» ոճրագործներն իրավացի էին` դա, իհարկե, խոսում է մեր հասարակության լուրջ հիվանդության մասին: Բայց ո՞վ է «հիվանդացնողը»: Հիվանդացնողը մենք ենք, որ թե՛ «հոկտեմբերի 27-ից» առաջ եւ թե՛ դրանից հետո կրկնում էինք եւ շարունակում կրկնել այն ձեւակերպումները, որոնք հնչում էին ոճրագործների շուրթերից: Հիվանդացնողը այն քաղաքական ուժերն են, որոնք իրենց նպատակներին հասնելու եւ «ժողովրդին» հաճոյանալու ու «բոցավառելու» համար օգտագործում են այդ հռետորաբանությունը:

«Ժողովրդի արյունը ծծողներ», «թալանողներ», «հերիք եղավ բոլ եղավ», «կերան մեր ժողովրդին», «մենք կհաղթենք», «էս ազգը մեղք ա», «երկիրը կործանեցին»` 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հնչած այս բոլոր արտահայտությունները մենք լսում ենք շուրջ 22 տարի: Ես գիտեմ, որ հարգելի գործիչները, հրապարակախոսները, մեկնաբանները, քարոզիչները չեն ուզում, որ մեր երկրում որեւէ նման բան տեղի ունենա: Բայց եթե չեն ուզում, ապա թող չափավորեն իրենց խոսքը, գտնեն ավելի զուսպ եւ, միաժամանակ, ավելի դիպուկ ձեւակերպումներ` իշխանություններին քննադատելու համար: Ենթադրում եմ, որ նրանց ուզած իշխանափոխությունն այսպիսով ավելի շուտ տեղի կունենա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Հրացանները ո՞վ և որտե՞ղ էր պահել ազգային ժողովում նախքան հարձակումը։ Ո՞վ է խեղդել Նաիրի Հունանյանի մորը ծովի ափին, կախաղան հանել Վռամ Գալստյանին այնպես, որ ոտքերը կպնում էին գետնին, ո՞վ է վթարի ենթարկել մյուս կասկածյալներին ու վկաներին։ Ահա այս հարցերը պետք է բարձրացնել, այլ ոչ թե առիթն օգտագործել հերթական ժողովրդաֆոբ ուղերձով հանդես գալու համար։

  2. Narek says:

    Ի՞նչ եք կարծում, եթե հհկ այսօրվա՛ նախագահին ու առաջին դեմքերին «ժողովրդական տրիբունալով» գնդակահարեն, «նահատակները» կսրբացվե՞ն. պետությունը մահապատիժների պատճառով կգլխատվի՞:

  3. Ընթերցող says:

    դա նույնն է ինչ պնդեք թե սարսափ ու թրիլլեր պարունակող կինոների պատճառով են հանցագործությունները կատարվում: դա կարող է երեխաների ընդհանուր զարգացվածության վրա ազդել: բայց ոչ մի նման “քարոզ” չի կարող ստիպել խմբով, մանրմասն ծրագրավորված,ավտոմատ վերցնես, մտնես քիչ թե շատ պաշտպանված հիմնարկ ու տեռորիստական ակտ անես: է “իսլամիստ” ծայրահեղականներն էլ են իրենց մարգարեի անունից հանդես գալիս: ինչ եք առաջարկում, այդ կրոնն է մեղավոր? պարզ է որ չէ: մարդիկ կարող են հանցանք գորցեն ու իրենց արարքի համար որևէ գաղափար օգտագործեն որպես արդարացում: Ստալինն էլ 20 -30 միլիոն մարդ գնդակահարեց հանուն “պայծառ ապագայի”: Հետո, որ տեռորիստ մարդասպանը ինչ որ բան է հայտարարում, դա դեռ չի նշանակում որ իրեն ասված “հուզիչ” ու “գրգռող” խոսքերն են մեղավոր: վայ վայ հանկարծ էլ ոչ մեկդ փիս խոսքեր չասեք, տեսաք ինչեր են լինում:

  4. Կարո Մելիքյան says:

    …« գտնեն ավելի զուսպ եւ, միաժամանակ, ավելի դիպուկ ձեւակերպումներ` իշխանություններին քննադատելու համար:»…Երեւի անհրաժեշտություն կա ներկայանալ խնդրագրերով՞,կամ գուցե աղոթքնե՞ր մրմնջալ՝հավերժ արքայության , բայց կներեք՝ երկրավորներին ընդունել ,որպես Երկնավոր՞։Առանց այդ էլ, նրանք հենց դրան էլ հավակնում էն,վերեւում աստված՝ներքեւում իրենք, (Ս.Ս-ն էլ աստծու տեղապահը երկրի վրա)։

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Կարո, կարծում եմ Արամը նկատի ունի հռետորաբանության պրագմատիզմը, որը ոչ միան մեզ էս մեկնաբանությունների բաժնում «կիսվողներին» չի հերիքում, այլ մեր շատ քաղաքագետներին: Այ այդ պրագմատիզմը շատ հատուկ էր կոմերիտական կոմունիստական շրջանի «գործիչներին», հենց էդ էլ «դասը» լավ սերտած Ս.Ս ներին,Ռ.Ք ներին բերեց «վլաստի» իհարկե մի ուրիշ «դասը» սերտածի Վ.Ս. ի որը թերեվս երբեմն «դասերից» փախել էր…դրա համար էլ ՍՍ ու ՌՔ Հոկտեմբերի 27 ին «խոդ կանյոմ» արեցին եվ օգտագործելով մարկանց թուլ կողմը «պոպուլիզմը»…իհարկե մեզ զգացմունքային Հայերիս էդ պրագմատիզմը հաճախ չի հերիքում,ընկնում ենք պոպուլիզմի գիրկը…տեսեք հարգելի Մեծ Պատմաբանն էլ մի փոքր ուշ էր հասկացել պրագմատիզմի դերը եվ հիմա էլ փորձում է Պուտինի պոչը բռնելով… բայց կարծես «պոեզդ ուշոլ»…
      Այ էս ամերիկացիներն էլ էդ պրագմատիզմի մեծ «դասատուներ» են…Հարգանքներով

  5. Գալուստ Ենոքյան says:

    Վերեվում պիտի լինի ՎՍ ի օգնությամբ…

  6. Կարո Մելիքյան says:

    Գուցե Քաղաքակրթության պակա՞ս կա, ի սկզբանե։ Դասերից փախչելով՝հեղինակություն էն վաստակում,իսկ հետագայում էլ,այդ հեղինականությունը օկտագործելով՝իշխանություն էն վաստակում։ Ծրագրավորումը՝ հենց սկզբից, հենված է ֆիկտիվ,կեղծ,ոչ մարդակենտրոն բազզայի վրա։ Քարայրային սովորույթները նրանց մոտ մոռացված չե բավակա՞ն չի,դեռ այն փաթաթում էն երկրի վզին։

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Կարո, ցավոք պրագմատիզմը բարոյական կատեգորիա չի: Կարծեմ պրագմատիզմը ծնունդ է առել Ամերիկայում հիմնականում կարծում եմ կապիտալիզմի զարգացմանը զուգահեռ, դա հիմկանում մտքի ֆունկցիան իրական նյութական արժեքներին պրակտիկ ծառայեցնելու համար, շահ ստանալու համար կարծում եմ: Որոշ ժամանակ անց գործնական ասպարեզից այդ մտածելաձեվը անցել է քաղաքական գործունեության ասպարեզ եվս: Ոչ դեմոկրատական, միակուսակցական դիկտատուրաներում այն մեծ ժողովրդականություն է վայելել բանվորագյուղացիական շրջանակներում թերեվս այն պարզ պատճառով, որ այն ճանապարհ էր «ազատվելու բանվորագյուղացիական» շահագործումից , քանզի «վլաստի» մեջ մտնելով « ապահովում» էին իրենց «էլիտար» լինելը…հացի գրքույկը…նրանք «ստորագրում» էին սատայի հետ պայմանագիրը…մեր վերեվի երեք հերոսների դեպքում այս ֆորմուլան կարծում եմ ճիշտ գծագրվում է…«դասերից» փախնողը այնքան վստահ էր որ ինքը կոգտագործի մյուս երկուսին, որ չնկատեց որ միուս երկուսը արդեն «սատանայի» հետ պայմանագիրը ստորագրել են…հետեվանքը Հոկտեմբերի 27 էր

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031