Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ուղիներ է փնտրում Վրաստանի միջոցով Հայաստանի հետ կապ հաստատելու համար. The Messenger Online

Հոկտեմբեր 29,2014 18:45

Մոսկվան փորձում է հաղթահարել Հայաստանի հետ կապի դժվարությունները Վրաստանի միջոցով: ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հայտնել է, որ այս հարցի հետ կապված իրենք մի շարք հանդիպումներ են ունեցել վրացի գործընկերների հետ, փոխանցում է «Մեսենջեր Օնլայն»ը:

Բելյանինովը նշել է, որ Վերին Լարսի անցակետը եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով հաճախակի փակվում է:

gvanca1

«Առկա են նաև օդային երթուղիներով բեռներ փոխադրելու տարբերակներ, սակայն դրանք շատ թանկ են: Մենք նոյեմբերին պատրաստվում ենք հանդիպել Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների հետ, որպեսզի քննարկենք այս հարցերը: Վերը նշված խնդիրները քննարկելու համար մեր հայ գործընկերների հետ մենք ամեն օր ենք հանդիպում: Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի, ինչը ավելորդ բարդություններ է առաջացնում», – ասել է նա:

Դաղստանի ավտոճանապարհային ոլորտի ղեկավար Զագիդ Խուչաբարովը հայտնել է, որ իրենք 30 միլիարդ ռուբլի կծախսեն Ավարո-Կախեթի ճանապարհահատվածը կառուցելու համար:

Մինչդեռ վրացական կողմը հայտնում է, որ Դաղստանի ճանապարհի կառուցումը օրակարգում չէ:

«Այս հարցի համար երկու հիմնական գործոն կա՝ անվանարկությունն ու տնտեսական օգուտները: Մասնագետները պետք է երկուսն էլ ուսումնասիրեն, ու մենք պետք է հասկանանք, թե ինչ ռիսկեր կան և ինչ օգուտ կստանանք ճանապարհի կառուցումից: Ամեն դեպքում, պետք է ծանրութեթև անենք թույլատրություն տալուց առաջ», – ասել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկասհվիլին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031