Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչն ազատվեց

Հոկտեմբեր 30,2014 17:18

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են բուհի տարբեր ամբիոնների փաստաթղթային գործավարության ընթացքը ստուգող հանձնաժողովների եզրակացությունները: Ըստ այդմ, որոշվել է բուհի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին ազատել ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից, որը նա հասարակական հիմունքներով էր զբաղեցնում:

Կիրառական մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Վանիկ Զաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած լուրը, եւ ասաց, որ պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանն իսկապես զբաղվածության պատճառով ազատվել է ամբիոնի վարիչի պաշտոնից: Հիշեցնենք, որ նա քեռին է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի ) տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի, ում բնակարանը օրերս խուզարկվել է բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ առնչվող վիրտուալ սկանդալի գործի  շրջանակներում: Աշոտ Խաչատրյանի փոխարեն ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արեգ Սահակյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031