Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարարության համար էլի 10 մլն դրամանոց «Տոյոտա Կորոլլա» են առնելու՝ 40% աղքատություն ունեցող երկրում

Հոկտեմբեր 30,2014 17:57

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում քննարկվեցին 2015-ի բյուջեի նախագծով արտգործնախարարությանը հատկացված գումարներն ու ծրագրերը: Նախատեսվում է արտգործնախարարության ծախսերն ավելացնել, որը պայմանավորված է նախարարության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմամբ:

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեց. «40 տոկոսից ավելի աղքատության դեպքում, արտգործնախարարության ապարատի ծախսերի ավելացո՞ւմ է լինում»: Նա նաեւ հարցրեց՝ «Ի՞նչ տիպի եւ մակնիշի մեքենաներ են ձեռք բերվելու, ո՞ւմ համար եւ ինչ արժեքի»:

Պավել Սաֆարյանը պատասխանեց՝ «40 տոկոս աղքատության եւ արտգործխնախարարության  պահպանման ծախսերի մեջ կապ չստեղծեք: Այնպես չի, որ արտգործնախարարության համար ծախս չկատարենք՝ միանգամից աղքատությունը կկրճատվի: Դա պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ: Այս բյուջեի մեջ լրացուցիչ աշխատավարձերի բարձրացում չկա, քան այն, ինչ դուք ընդունել եք»:

Ինչ վերաբերում է մեքենաներին՝, փոխնախարարն ասաց, որ 2 մեքենա են գնելու. «Ծառայողական մեկ մեքենա՝ 10 մլն դրամ արժողությամբ, «Տոյոտա Կորոլլա» մեքենաներն են այդ գնի լինում, եւ մեկ միկրոավտոբուս՝ 15 մլն արժողությամբ»:

Վահան Բաբայանն ասաց, որ աղքատություն ունեցող երկրում բոլոր նախարարությունները գնում են խնայողությունների. «Մեքենաների գնման հետ կապված, եթե ամեն ոլորտում ինչ-որ բաներ սկսեին կրճատել, հաստատ սոցիալական ոլորտում ինչ-որ առաջընթաց կունենայինք»:

Պավել Սաֆարյանը հակադարձեց, որ հանդիպել են՝ ավելի շատ բյուջեն քննարկելու, ոչ թե ինչ-որ բաներից դժգոհելու. «Եթե դուք 40 տոկոս աղքատությունը կրճատելու ֆինանսական ռեսուրսներ կգտնեք բյուջեի մեջ, մենք սիրով կքննարկենք ձեր առաջարկը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Toyota

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031