Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Հոկտեմբեր 30,2014 17:53

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Արտաշես Գեղամյանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը հանդիպել են Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների
զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի
ակտիվացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում,
տնտեսական գործակցության զարգացումը հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանն անհրաժեշտ է համարել
զարգացնել հայ-ղազախական խորհրդարանական հարաբերություններն՝ ընդգծելով, որ
երկու երկրներն էլ տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությունն
ակտիվացնելու մեծ հնարավորություններ ունեն, որոնք միայն համատեղ ջանքերով է
հնարավոր իրականացնել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ղազախական կողմը
նույնպես կարեւորել է Հայաստանի եւ Ղազախստանի ինչպես երկկողմ
հարաբերությունների, այնպես էլ միջազգային կառույցներում համագործակցության
զարգացումը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները կարեւորել
են միջխորհրդարանական կապերի խորացումը, հաճախակի փոխայցերը, մի շարք
ոլորտներում փորձի փոխանակումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական
միությանն անդամակցությանը, խոսել Ղազախստանում հայկական համայնքի
գործունեությունից:

Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին հրավիրել է Ղազախստանի
խորհրդարան:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031