Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի այցը Կանադա

Հոկտեմբեր 30,2014 18:53

Հոկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա այցի շրջանակներում «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը» խորագրով դասախոսություն է կարդացել  Օտտավայի Քարլտոն համալսարանում, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը, ինչպես նաև անդրադարձել անկախության տարիների ընթացքում ԼՂՀ ունեցած ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին:

IMG_1654

Դասախոսությանը ներկա են գտնվել Քարլտոնի և Օտտավայի համալսարանների ուսանողներ և Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 29-ին Կարեն Միրզոյանը Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։

Նույն օրը Կարեն Միրզոյանը Կանադայում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Օտտավայի հայ համայնքի ղեկավարների և համայնքային կազմակերպությունների անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և պատասխանել ներկաների հարցերին։

 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031