Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Բանակցային գործընթացում առաջընթացն անհնարին է»

Հոկտեմբեր 30,2014 18:45

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրերս Փարիզում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասաց. «Քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին կա, դա եղել է եւ շարունակում է մնալ խոչընդոտ՝ առաջընթացի համար: Սա է իրավիճակը: Դրա համար պետք չի առանձնապես տեղեկացված լինել, որ հասկանալ՝ առաջընթացն անհնարին է, եեթ կողմերից մեկն ասում է՝ ամեն ինչ կամ ոչինչ: Բնական է, հայկական կողմը դրան չի գնա: Առաջընթացը դա համար չի երեւում: Առաջընթացի համար պետք է համապատասխան մթնոլորտ: եթե նմանատիպ բարդ հարցերում կողմերը փորձում են գալ համաձայնության, դա  նշանակում է փոխադարձ վստահություն: Բայց ի՞նչ վստահության մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ հայերը համար մեկ թշնամին են, երբ դիվերսիաներ են կազմերպվում թե՛ Ղարաբաղում, թե՛ ՀՀ սահմաններում, երբ դիպուկահարներին հետ չեն քաշում: Այդ բոլոր քայլերն ուղղված են ոչ թե վստահության մթնոլորտի ձեւավորմանը, այլ ճիշտ հակառակը: Հետեւաբար ակնհայտ է՝ ի՞նչ առաջընթացի մասին կարող ենք խոսել»:

Նա նշեց, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին չափազանց կարեւոր է, բայց Ադրբեջանը դրան որեւէ կերպ չի համաձայնում. «Բանակցային սեղանին դրված հարցերի մեծամասնությունը վերաբերվում է  ԼՂՀ-ին: Ակնհայտ է, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի փոխարեն չի կարող որոշում կայացնել, հետեւաբար այն խնդիրները, որպեսզի լուծեն, անհրաժեշտ է Ղարաբաղի մասնակցությունը: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը դրանից խուսափում է, լակմուսային թուղթ է, որը ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունների մասին: Բանակցություններն օգտագործել որպես քող՝ իր քարոզչությունն առաջ մղելու համար: Եթե ցանկանար գնալ առաջընթացի, ինքը պարտադիր կհամաձայներ Ղարաբաղի մասնակցությանը եւ կբանակցեր: 94-ին ինքը Ստեփանակերտի հետ բանակցում էր առանց Հայաստանի: 94-ի համաձայնագիրը ի սկզբանե ենթադրվում էր, որ պետք է ստորագրեին Ադրբեջանն ու ԼՂՀ-ն, հետո, որպես ներգրավված կողմ, նաեւ ստորագրեց Հայաստանը: Այդ ժամանակ Հեյդար Ալիեւը՝ Իլհամ Ալիեւի հայրը, իր ստորագրությամբ լիազորում է իրենց մեջլիսի փոխխոսնակին, որ նա բանակցություններ վարի ԼՂՀ ներկայացուցչի հետ: Այնպես որ, այս անդրադարձը պատմություն նրա համար էր, որ ցույց տանք՝ քանի դեռ Ադրբեջանը ձեւացնում է, թե որպես այդպիսին ԼՂՀ չկա, դա նշանակում է, որ առաջընթացն անհնարին է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031