Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանները «բախվեցին» ոստիկանների հետ

Հոկտեմբեր 30,2014 19:08

Այսօր` Հայաթ Պլեյս հյուրանոցի մուտքի մոտ բնապահպանները եւ ոստիկանները «բախվեցին»: Բանն այն է, որ ոստիկանները չէին թույլատրում ակտիվիստների եւ լրագրողների մուտքը հյուրանոց, որտեղ տեղի էր ունենում  Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկումը` Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ազդեցության գնահատականը:

Բնապահպանները «Ոչ մի նոր հանք Հայաստանում» ծրագրով ներկայացնում էին Ամուլսարի գործարկման վնասները. «Հերթական աղետաբեր ծրագիրը ցանկանում են իրագործել Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրում, որտեղ կիրառվելու է խիստ թունավոր եւ վտանգավոր ցիանիդային տեխնոլոգիա» ,-ասաց ակտիվիստներից մեկը:

Քննարկման կազմակերպիչները ասացին, որ առանց տեսախցիկների կարելի է մասնակցել քննարկմանը, բայց առանց տեսախցիկների էլ բնապահպանները հրաժարվեցին ներս գնալ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031