Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը` եռյակի հանրահավաքին իր մասնակցության պատճառների մասին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2014 19:51

Այսօր  լրացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման երկրորդ տարին: Նա մամլո  ասուլիս էր հրավիրել` մանրամասնորեն,  ոլորտ առ ոլորտ ներկայացնելով քաղաքապետարանի կատարած աշխատանքները:

Պարոն Բալասանյանը ներկայացրեց անգամ  իրենց դրած ամեն մի  քար ու թուփը: Ու թեև քաղաքապետը ի սկզբանե հայտարարեց, որ  քաղաքական հարցերի չի պատասխանելու,  այդուհանդերձ  Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ո՞րն էր  աշխատանքային  ժամին հանրահավաքի գնալու ու հարթակում կանգնելու նպատակը` իշխանափոխությո՞ւն էր պահանջում:  Մենք  նրան  նաև հիշեցրեցինք,  որ Գյումրու քաղաքապետի հանրահավաքի գնալը միանշանակ չի ընդունվել  գյումրեցիների կողմից, մամուլում  ևս տարաբնույթ քննարկման  է ենթարկվել:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 1in.am կայքի հետ զրույցում անբարոյականություն էր համարել պարոն Բալասանյանի  պահվածքը` ի նկատի ունենալով այն, որ նրան քաղաքապետ ընտրվելիս ՀՀԿ-ն է սատարել, սակայն վերջինս կանգնում է  այն քաղաքական ուժերի կողքին, որոնք  իշխանափոխություն են պահանջում:

Պարոն  Բալասանյանը  մեզ վստահեցրեց, որ  իր հանրահավաքի գնալու ժամը  աշխատանքային չի եղել, և ասաց, որ մի անգամ արդեն այս հարցին պատասխանել է: Մեզ էլ խորհուրդ տվեց իր պարզաբանմանը ծանոթանալ  մամուլից: «Հիմա աշխատանքային ժամ է, որևէ քաղաքական հարցեր չտաք, մեր կառույցը ապաքաղաքականացված է,  և ես պրոֆեսիոնալ եմ` որպես քաղաքապետ, քաղաքը կառուցելու համար: Ինձ հետաքրքրում է  որպես քաղաքապետ իմ Գյումրի քաղաքի կառուցումն ու վերակառուցումը»-, ասաց Սամվել Բալասանյանը: «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը,  թե ձեզ քաղաքական թիմ է սատարել չէ՞, պարոն Բալասանյանն ասաց. «Ես ձեր էդ մի հարցին կպատասխանեմ. ես քաղաքական թիմի անդամ եմ և ենթարկվում են քաղխորհրդի որոշումներին»: Այն հարցին, թե մտավախություն չունե՞ք բիզնես կորցնելու, քաղաքապետն ասաց. «Ես կյանքում մտավախություն չեմ ունեցել, էդ բիզնեսները ես եմ ստեղծել, որևէ մեկից չեմ խլել, նորից կստեղծեմ, ես բիզնես հոգեբանություն ունեցող մարդ եմ,  և եթե այսօր քաղաքը վերականգնվում է  շատ արագ տեմպերով, դա իմ բնավորության հետ է կապված: Մենք որևէ  խնդիր չունենք, հարց չկա, մի բիզնեսը փակվի, մյուս կբացեք, մի վախեցեք»,-հորդորեց Սամվել Բալասանյանը:

Մանրամասները`  տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ս.Ֆ says:

    Չի էլ ամաչում,՝ ասում է, որ էդ բիզնեսները ինքն է ստեղծել, եթե դու մոռացել ես , Սամվել Բալասանյան, ապա կհիշեցնենք, որ պիվի գործարանը խլել ես Արտյոմ Մանուկյանից, Հրուշակեղենի գործարանը՝ Ալբերտ Մովսիսյանից, Սայաթ-Նովայի փողոցում գտնվող կաֆեի տարածքը՝՝ Անանի Շիրակացի համալսարանից, ՕԵԿ-ի մարզային ղեկավարումը ժամանկին խլել էս Եղիշե Նազարեթյանից, Ազգային ժողովի պատգամավորի մանդատը 1995 թվին՝ Մարզպետունի Մարգարյանից, Անուշարանից գողացած Կաթի փոշու գործով քո փոխարեն նստավ պահակդ ու Հովհաննես Մարգարյանը,ԲՀԿ-ի ղեկվարաումը մարզում խլեցիրՄարտուն Գրիգորյանից, քաղաքապետի պաշտոնը ևս խլեցիր, էդ ինչ արագ տեմպերի մասին ես խոսում? երևի քո անձնական բիզնեսի զարգացման մասին ես խոսում, որ Վրաստանից մինչև Չինաստան ձգել ես, որտեղ են էդ տեմպերը ? էդ ինչ ծառ ու թուփ ես դրել Գյումրիում?քաղաքը փոշու մեջ կորած է., ինչ ես արել քաղաքում դու? մի հատ գործ ցույց տուր, նստել ես քեզ ես գովում, որ ով ինչ անի? ֆանտաններին 40.մլն.դրամ տվեցիր դասընկերոջդ, ու ասում ես թերություններ ունեն ֆանտանները, էլի պտի փող ուտեք? Ասֆալտի գումարը մարզպետարանն է բերում, դու քեզ ես գովում, ամոթը քեզպեսներից հեռու է , դա հաստատ է

  2. Mario says:

    «Родила царица в ночь
    Не то сына, не то дочь;
    Не мышонка, не лягушку,
    А неведому зверюшку».

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031