Լրահոս
Օրվա լրահոսը

Չափումները Ամուլսարի ռադիացիան ցույց չէր տվել

Հոկտեմբեր 30,2014 20:36

Այսօր «Հայաթ Պլեյս» հյուրանոցում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր քննարկում` Ամուլսարի թեմայով, որը սակայն հարուցել էր մի խումբ բնապահպանների դժգոհությունը, քանի որ քննարկմանը չէին թողնում մասնակցել տեսախցիկներով: Քննարկմանը ներկայացվում էր շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագիրը, որի հիմնական նպատակն է մշակել շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլան:

DSC00328

Փորձագետ Դշխուհի Սահակյանը խոսելով ծրագրի հիմնախնդիրների մասին ասաց, որ առանձնացվել են 3 հիմնախնդիրներ` որոնցից են մակերեւութային ջրերի, էկոհամակարգերի դեգրադացիայի եւ աղբի կառավարման խնդիրը:

«Հաջորդ քայլը հիմնախնդիրների վերլուծությունն է, այսինքն`         պատճառահետեւանքային կապի բացահայտումը: Եթե մենք նշում ենք մակերեւութային ջրերի աղտոտում,  պետք է ունենանք այն բոլոր պատճառները, որ հանդիսանում են հիմնախնդիրների առաջացման պատճառ»,-Aravot.am-ին ասաց Դշխուհի Սահակյանը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը Aravot.am-ին ներկայացրեց այն վնասները ոսկու հանքի գործարկումից, որը սպասվում է տարածքի ձկնաբուծությանը. «Ինչպես ցանկացած հանքարդյունաբերությունը, սա եւս ունի բացասական ազդեցություններ, սակայն նախնական փորձաքննություն պետք է անել, որպեսզի հետագա  փորձաքննությունների հետ համեմատել եւ հասկանալ ինչ չափով կվնասի եւ ինչ աստիճանով: Մինչ իրենց գործունեության սկսումը` արդեն իսկ մոնիթորինգ ենք արել եւ ներկայացրել արդյունքները, իսկ այժմ եկել է մի փուլ, որ պետք է միշտ կատարվի մոնիթորինգ անգամ հանքի շահագործումից հետո, որ հենց տեսնենք արդյունքները վատացել են դիմենք, որ կանգնեցնեն կամ շտկեն վնասները: Եթե աշխատեն այնպես ինչպես նախօրոք նախատեսված է, որը համապատասխանում է միջազգային նորմերին, ապա խնդիրներ չեն առաջանա: Հարցը մնում է միայն այն, որ նրանք կատարեն իրենց խոստումները, ոչ թե նախորդ հանքերի օրինակով գրեն եւ անեն մեկ այլ բան»:

«Ռադիացիոն խնդիրը, որը մեր չափումներից ցույց չէր տվել ավելացել է մեր հետազոտություններին  եւ հիմա հաջորդ փուլն այդ ռիսկերի գնահատումը եւ նվազեցնումն է»,- ասաց Բնապահպանական ու սոցիալական հարցերով կառավարիչ Արմեն Ստեփանյանը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031