Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է «Զապը»

Հոկտեմբեր 30,2014 21:07

28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ «Զապ»/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանություն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա  ազատազրկման: 20.10.2014  թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից  տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից  հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031