Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյանը՝ Սուրիկ Խաչատրյանին գովերգող կոնգրեսականի մասին. «Նորմալ է, որ պաշտպանեց ընկերոջը»

Հոկտեմբեր 30,2014 22:08

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին ՀԱԿ անդամ Ռազմիկ Պետրոսյանի գովասանքը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանին չի զարմացրել:

«Ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ կողմից շատ հարգված Ռազմիկ Պետրոսյանի խոսքը գրաքննության ենթարկել: Դա իր իրավունքն է, իր ընկերն է, ում մասին չի ուզում վատ բան ասել: Բայց այն ինչ ասում է ՀԱԿ-ը, մենք՝ բոլորս, չենք փոխում մեր կարծիքը. իրականությունը մեկն է Սուրիկ Խաչատրյանը  կրակել է մարդու վրա, մարդ է սպանել, ինչի համար պատասխանատվություն չի կրել: Դրանում ավելի քան վստահ ենք: Բայց քննարկել Ռազմիկ Պետրոսյանի ասածները, ինձ թույլ չեմ տա: Նորմալ է, որ մարդն իր ընկերոջը պաշտպանում է ու չի ուզում վատաբանել նրան »,- ասաց տիկին Թադեւոսյանը:

Նրա կարծիքով, Ռազմիկ Պետրոսյանի ասածները չպետք  կապել ՀԱԿ-ի հետ, պետք է դիտարկել անհատական տեսակետ.

«Ամեն ինչ կապում են ՀԱԿ-ի հետ, երբ գործող նախագահը ձախողում է էլի ՀԱԿ-ն է մեղավոր: Այդ տրամաբանությունը գերիշխող է եւ ուղղորդվում է այնպես, որ ՀԱԿ-ին վարկաբեկեն ոչ թե ՀԱԿ-ի գործունեության մեջ սխալներ գտնելով , այլ ուրիշների սխալներով են արդեն փորձում վարկաբեկել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031