Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի ընդդիմադիր դիրքորոշումից դժգոհ ԲՀԿ-ականների տեսակետները կուսակցությունում կքննարկվեն

Հոկտեմբեր 30,2014 22:35

«Հանրահավաքներին մասնակցելու ու կուսակցության ընդդիմադիր կեցվածքի վերաբերյալ ԲՀԿ-ականների դժգոհությունների մասին տեղեկությունները դեռ պետք է ճշտվեն»,- ասում է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ դրանք չմեկնաբանելով:

Հիշեցնենք, որ որոշ ԲՀԿ-ականներ արդեն սկսել են դժգոհել կուսակցության ընդդիմադիր կեցվածքից:

Պարոն Ուրիխանյանի խոսքով, եթե կան պնդումներ, դժգոհություններ, դա պնդողների ու դժգոհողների խնդիրն է. «Այն ինչ տեղի  ունենում ներքաղաքական կյանքում, ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ ոչ իշխանական ուժերի, այլ ժողովրդի խնդիրն է: 40 տոկոս աղքատությունը ոչ մեզ համար ցանկալի իրավիճակ է, ոչ էլ դրա մեղավորության մեջ մասնաբաժին ունենք: Իրավիճակ է, որը ստեղծվել է անպարտաճանաչ ու անարդյունավետ կառավարման արդյունքում… կա լրջագույն խնդիր, որը պետք է լուծել, իսկ խանգարողները պետք է չեզոքանան որոշումների կայացման դաշտում: Փնտրել բացառություններ, ինչ-որ մարդկանց հետ զրուցել, որոնք կարող են կասկածել, վարանել ոչ մի կերպ չի փրկելու իշխանությունների վիճակը: Այդ հարցը պետք է լուծվի անկախ նրանից դա դուր կգա ուրեւէ մեկին, թե դուր չի գա»:

Նա նաեւ ասաց, որ կուսակցության դիրքորոշմանը  հակասող ԲՀԿ-ականների դիրքորոշումները կուսակցության ներսում անպայման կքննարկվի:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031