Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացել է նպաստը, աշխատանքային թոշակը եւ նվազագույն աշխատավարձը

Հոկտեմբեր 31,2014 11:04

«2015-ի հունիսի 1-ից 55 հազար դրամից պակաս աշխատավարձ չի լինելու»,- այդ մասին այսօր 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով սոցիալական ոլորտի համար նախատեսված ֆինանսական միջոցները:

Ընտանեկան նպաստի համար 2014-ին նախատեսվել էր 37 մլրդ դրամ, իսկ 2015-ի համար նախատեսվում է 38 մլրդ 386 մլն դրամ:

«Այդ ավելացումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. Կառավարությունը նպաստների գումարը ավելացրեց 1000-ական դրամով՝ կապված էլեկտրաէներգիայի թանկացման հետ: Եվ այս ավելացումը պայմանավորված է սրա հետ: Նպաստառուների քանակը չի փոխվել՝ 14 հազար 684 ընտանիք: Ընտանեկան նպաստի միջին ամսական ցուցանիշը 29 հազար 537 դրամի դիմաց կազմելու է 30 հազար 537 դրամ: Երեխայի ծննդյան նպաստը 50 հազար դրամը պահպանվել է, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի 18 հազար դրամ ամսական նպաստը նույնպես պահպանվել է: 3- րդ եւ 4-րդ երեխայի միանվագ նպաստի չափը նույնպես մնացել է նույնը՝ 1 մլն դրամ»,- ասաց Պավել Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, միջին ամսական աշխատանքային կենսաթոշակն է միայն փոխվել: 2014-ին գործող ամսական 36 հազար դրամի դիմաց ծրագրավորվել է 41 հազար դրամ՝ մոտ 14 տոկոսով աճել է:

Սպայական անձնակազմի միջին կենսաթոշակն է բարձրանալու 49 հազար դրամը դառնալու է 57 հազար դրամ: Այսպիսով, ավելացել է նպաստը, աշխատանքային թոշակը եւ նվազագույն աշխատավարձը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ Կուտակային կենսաթոշակի ներդրման ծրագրով 13 մլրդ է նախատեսված, իսկ նախորդ տարի 20 մլրդ էր նախատեսվել, այդ նվազումն ինչո՞վ է պայմանավորված: Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է օրենսդրության փոփոխությամբ, արդեն սահմանված է, որ միայն պետական ծառայողների համար է պարտադիր կուտակային կենսաթոշակը եւ կամավորության սկզբունքով:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ քանի՞ հոգի է ստանում նվազագույն աշխատավարձ: Պավել Սաֆարյանը խոստացավ մանրամասն տեղեկատվություն տալ հետո, որովհետեւ ձեռքի տակ այդ տվյալները չուներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031