Լրահոս
Օրվա լրահոսը

Էթյեն Մահչուփյանը վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակվելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել. ermenihaber.am

Հոկտեմբեր 31,2014 12:04

https://ermenihaber.am, Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակվելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը, Մահչուփյանը կարծում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ևս 10 տարի կղեկավարի, եթե 2015 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ չպարտվի:

Խոսելով Հրանտ Դինքի դատավարության հարցում կառավարության դրսևորած վերաբերմունքի մասին՝ նա նշել է, որ դա հենց Թուրքիայի Հանրապետության դատն է: Այդ իսկ պատճառով ինքն էլ որպես հայ որոշել է չհետաքրքրվել այդ դատավարությամբ: «Այս դատը ինձ, որպես հայի, որևէ ասելիք չունի: Ինձ համար կարևոր չէ, 5 թե 55 մարդ կդատապարտեն: Այստեղ մեկ այլ առերեսման կարիք կա:

Եթե կուսակցությունը, կառավարությունը իր խղճի փնտրտուքների համար է ցանկանում դոսյեներ բացել և կրկին ուսումնասիրել, ապա դա թուրք հասարակության և իսլամական հատվածի խիղճը կթեթևացնի և իսկապես արժեքավոր կլինի: Սակայն եթե արվում է, իրավական պահանջներից և Եվրամիության ճնշումների պատճառով, ապա դա ինձ համար որևէ նշանակություն, իմաստ չունի»,- ասել է Մահչուփյանը:

Լրագրողի այն հարցին, թե որպես վարչապետի խորհրդական, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի հետ կապված ինչպիսի սպասելիքներ ունի, աշխարհում ինչ արձագանքների կլինեն և ինչ պետք է անի Թուրքիան, Մահչուփյանը նշել է, որ հայկական աշխարհը շատ բազմաշերտ է (Հայաստան, սփյուռք, Թուրքիայի հայ համայնք), ինչը թեթևացնում է Թուրքիայի գործը, սակայն միևնույն ժամանակ ավելացնում է պատասխանատվությունը:

Թուրքիայի գործը թեթևանում է, քանի որ մեկ ընդհանրական պահանջի դեմ հանդիման չի կանգնի: Իսկ պատասխանատվության ավելացման առումով Մահչուփյանը նշել է, որ ցանկության դեպքում Թուրքիան կարող է ոչինչ չանել, սակայն դա էլ ուշադրություն կգրավի: Ըստ նորանշանակ խորհրդական՝ դա ցույց կտա, որ Թուրքիան սեփական պատմության հետ առերեսվելու հարցում կասկածներ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031