Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Եվրոպացիները ձմռանը չեն մրսի». Ռուսաստանը համաձայնել է վերականգնել Ուկրաինայի գազի մատակարարումը. ТАСС

Հոկտեմբեր 31,2014 12:28

Ռուսական գազի մատակարարումը Ուկրաինային ժամանակավոր կվերականգնվի: Երկօրյա բանակցությունների արդյունքում Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոմիությունը հոկտեմբերի 30-ի գիշերը համաձայնության են եկել այսպես կոչված ձմեռային փաթեթի շուրջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Էներգետիկայի հարցերով Եվրոհանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտնել է, որ 4,6 միլիարդ դոլարի փաստաթուղթ է ստորագրվել:

Պայմանագիրը հնարավոր է եղել ստորագրել այն բանից հետո, երբ Ուկրաինան և ԵՄ-ը համաձայնեցրել են գազի պարտքերի վճարման իրենց աղբյուրները, իսկ Ռուսաստանը երաշխիքներ է ստացել, որ Կիևի՝ հայտարարված միջոցները առկա են առձեռն: Այս երաշխիքների բացակայության պատճառով հնարավոր չէր եղել համաձայնության գալ նախորդ՝ հոկտեմբերի 21-ի բանակցությունների ժամանակ:

«Ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ Եվրոպայի բնակիչներն այս ձմեռ չեն սառչի», – վստահեցրել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

Եվրոպա մտնող գազի 60%-ը «Գազպրոմ»-ն է մատակարարում, որի կեսն անցնում է Ուկրաինայով:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031