Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է ընտրություններին իրենց նախընտրած թեկնածուների անունները

Հոկտեմբեր 31,2014 13:14

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է 2014թ. ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընտրություններում իր կողմից սատարվող թեկնածուների ցանկը, որոնք նախկինում օժանդակել էին Ամերիկայի հայերի եւ Հայաստանի բարեկամների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող հարցերում:
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուրախ է եւս մեկ անգամ ներկայացնել մանրամասն եւ հուսալի փաստեր, որոնք Հայաստանի ընկերներին կօգնեն իրազեկ լինել, երբ քվեարկելիս լինեն նոյեմբերի 4-ին», – ասել է հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը:

Հանձնախմբի գնահատականները հիմնականում հիմնված են յուրաքանչյուր թեկնածուի ծառայողական ցուցակի մանրամասն ուսումնասիրման վրա՝ հայ-ամերիկյան հարցերի առնչությամբ. Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծումից եւ Թուրքիայի կողմից հայ եւ այլ քրիստոնյաների գույքի վերադարձի ապահովումից մինչեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդում, ԼՂՀ անկախության պաշտպանություն, ամերիկյան օգնության եւ Հայաստանի հետ առեւտրաշրջանառության ավելացում:

ՀՅԴ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031