Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբեր 31,2014 13:52

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները կնպաստեն բարձր մակարդակի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության առավել ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման և այդ հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերի սերտացման գործում:
Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Երևանում և Մոսկվայում պարբերաբար անցկացվող միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում քննարկվում են երկու բարեկամ երկրների համար արդիական ու կարևոր հարցեր՝ միտված է՛լ ավելի խորացնելու միջպետական բարձր մակարդակի հարաբերությունները: Նա գոհունակությամբ է խոսել հանձնաժողովի 25-րդ նիստի արդյունքների մասին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ս.թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ և ՌԴ օրենսդիր մարմիններում դրանց քննարկման և վավերացման նախապատրաստմանն ուղղված աշխատանքներին, մտքեր են փոխանակել ԵՏՄ շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր անհատներ, լրատվամիջոցներ ազատ են քննարկելու, քննադատելու այդ գործընթացը, ներկայացնելու իրենց մոտեցումները, և դա միանգամայն բնորոշ է բաց հասարակություններին, սակայն ակնհայտ է, որ ընդունված այդ կարևորագույն որոշումը բխում է երկու երկրների շահերից. ինտեգրացիոն գործընթացները միտված են առավել ամրապնդելու հարաբերությունները, նպաստելու Միության անդամ երկրների հզորացմանն ու այդ երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031