Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզել է սպանությունը կատարողի ինքնությունը. նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են

Հոկտեմբեր 31,2014 17:10

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի «Շիրակշին» կոչվող տարածքի տնակներից մեկից հիվանդանոց են տեղափոխել նշված տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Արտյոմ Ադանալյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Շիրակշին» բանավան 170/106 տնակում, վիճաբանության ժամանակ, Արտյոմ Ադանալյանին դանակով հարվածել և սպանել է 1986 թ. ծնված Արթուր Մ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031