Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան է այցելելու Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը

Հոկտեմբեր 31,2014 18:20

Նոյեմբերի 3-5 Հայաստան և Ադրբեջան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Նախարարի այցի նպատակն է ընդգծել, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին:

Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը Հայաստանում կլինի նոյեմբերի 3-4-ին, իսկ նոյեմբերի 4-5-ին կայցելի Ադրբեջան:  Այցը հնարավորություն կտա նախարարին արտահայտել Միացյալ Թագավորության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել դեպի խաղաղություն առաջընթացի մասին:

Երևանում նախարարը ծրագրում է հանդիպել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ գործընկեր ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են տարածաշրջանում խաղաղության կառուցմանն ուղղված ծրագրերում:

 

ՀՀ-ում Միացյալ Թագավորության  դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031