Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Տաճատ Վարդապետյանի ձոնը Վահե Հակոբյանին

Հոկտեմբեր 31,2014 18:35

«Վահե ջան, Վահե, ջրերն անկորուստ պահե»,- ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանին բանաստեղծություն ձոնեց ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանը:

Վահե Հակոբյանը տեղեկացրել էր, որ 2015 բյուջեի նախագծով հատկացվելու է շուրջ երեսունութ միլիարդ դրամ: Դրանք հիմնականում ուղղվելու են կոմիտեի պահպանմանը՝ մոտ 241 միլիոն, խմելու ու ոռոգման ոլորտի ջրամատակարար կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրման համար՝ շուրջ 10 միլիարդ դրամ, ինչպես նաև վարկերի ու էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացմամբ տարբերությունը փոխհատուցելու համար:

«Եկող տարվա ընթացքում ջրային տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում ջրամատակարարման ցանցերի, կարգավորիչ ջրամբարների, ցանցերի, պոմպակայանների, ջրամբարների կառուցման համար և այլն»,-ասաց Վահե Հակոբյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031