Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության իրավաբանը ոստիկանապետի հրամանով Գյումրի է գնացել

Հոկտեմբեր 31,2014 21:02

Ակտիվիստ Կարեն Հարությունյանը ընդդեմ ոստիկանության հայց է ներկայացրել Վարչական դատարան:

Ակտիվիստը դատարան է դիմել՝ կարծիքն ազատ արտահայտելու,խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատություն,ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքների խախտման փաստը ճանաչելու և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջներով:

Այսօր դատական նիստին, ոչ ակտիվիստը ոչ էլ պատասխանող կողմը՝ ոստիկանության ներկայացուցիչը չէին ներկայացել: Ոստիկանության ներկայացուցիչը նախապես գրավոր նամակով դատարանին տեղեկացրել էր, որ ոստիկանապետի հրամանով գործուղվել է Գյումրի եւ խնդրել էր հետաձգել դատական նիստը: Կարեն Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ չի իմացել, որ դատական նիստն այսօր է, նա նաեւ չմտաբերեց, թե որ ակցիայի շրջանակներում է իր  իրավունքների վերականգնման համար դիմել դատարան:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031