Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Մարգարյան. «Փոփոխություններ են սպասվում «Առավոտի» թղթակցի և ֆինանսների նախարարի կյանքում» վերնագրով հոդված տպագրեցի»

Հոկտեմբեր 31,2014 21:10

«Արամ Աբրահամյանը ինձ ինչ-որ բախտագուշակի մասին հայտարարություն տվեց ու հանձնարարեց հոդված գրել: Աստված իմ, մտածում էի՝ ի՞նչ գրեմ, որ հետաքրքիր լինի, մտածեցի ու գտա: Ես մի տևական ժամանակ հարցազրույց էի խնդրում ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանից ու անընդհատ հետաձգվում էր: Ես էլ որոշեցի Էդվարդ Սանդոյանի լուսանկարով գնալ բախտագուշակի մոտ՝ պարզելու, թե երբ ֆինանսների նախարարը ինձ հարցազրույց կտա: Դե բախտագուշակը, չգիտի, որ ես լրագրող եմ, լուսանկարի տղամարդն էլ՝ ֆինանսների նախարար: Բախտագուշակը մտածեց հերթական աղջիկն է՝ երիտասարդ տղամարդու հետ չկայացած սիրո պատմությամբ, ու ամբողջ «գուշակությունները» այդ ուղղությամբ տարավ: Բախտագուշակի ասածներին ավելացրել էի իմ լրագրողական մեկնաբանությունները ու «Փոփոխություններ են սպասվում «Առավոտի» թղթակցի և ֆինանսների նախարարի կյանքում» վերնագրով հոդված տպագրեցի: Բում էր: Բառացիորեն բոլորը խոսում էին այդ մասին: Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարը երկար ժամանակ պահանջում էր հերքում տպագրել, բայց հետո պարզվեց, որ Էդվարդ Սանդոյանը հումորի մեծ զգացում ունեցող մարդ է ու հումորս հասկացավ (ժպտում է-հեղինակ)»,-«Առավոտում» հրապարակված մի հոդվածի պատմություն է հիշում Լուսինե Մարգարյանը:

Այս շաբաթվա «Առավոտցիներ» շարքում նրա հետ ենք զրուցել:

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտում»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031