Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր ԲՈՒՀ-երի ռեկտորներն են կասկածվում չարաշահումներ թույլ տալու մեջ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 01,2014 10:24

Հայաստանի տասնյակից ավել ԲՈՒՀ-երի ռեկտորներ կասկածվում են չարաշահումներ թույլ տալու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «սեւ ցուցակում» են հայտնվել այնպիսի ԲՈՒՀ-եր, ինչպիսիք են Երեւանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը եւ այսպես շարունակ:

Չարաշահումների փաստի առթիվ, ըստ մեր տեղեկությունների, դատախազության հրահանգով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930