Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները պատրաստ են ծառայել Հայոց Բանակում

Նոյեմբեր 05,2014 17:58

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացան նախազորակոչային եւ զինակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական ավանդական խաղերի եզրափակիչ մրցումներն ու մրցանակակիրների պարգեւատրությունը:

Առողջ երիտասարդ սերունդ եւ նրա մեջ հայրենասեր ոգի դաստիարակելու այս կարեւոր ծրագրի գլխավոր կազմակերպիչներն են Սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ Պաշտպանության նախարարությունները:

razm6

 

Ռազմամարզական խաղերն անցկացվում են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որոնց մասնակցում են հանրապետության բոլոր մարզերի ու Երեւան քաղաքի վարչական շրջանների բոլոր դպրոցների համապատասխան տարիքի սովորողները: Խաղերն անցկացվում են չորս փուլով`ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ եզրափակիչ: Այս տարի ռազմամարզական խաղերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 31 հազար 410 աշակերտ, ինչը կազմակերպիչների գնահատմամբ պատկառելի թիվ է:

razm5

Յուրաքանչյուր մարզից եւ Երեւան քաղաքից եզրափակչին մասնակցելու իրավունք նվաճել էին երեք փուլն էլ հաղթահարած մեկական դպրոցի թիմերը: Եզրափակչի արդյունքներով ընդհանուր հաղթող ճանաչվեց Արծվաբերդ գյուղի միջնական դպրոցը (Տավուշի մարզ), երկրորդ տեղն զբաղեցրեց Արենիի միջնակարգ դպրոցը (Վայոց Ձոր), երրորդը` Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցը (Շիրակի մարզ):

Ողջունելով նախազինակոչային եւ զինակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի հաղթողներին եւ բոլոր մասնակիցներին` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ, ըստ էության, այս մրցումներում պարտվողներ չկան` բոլորն էլ հաղթող են, քանի որ առանց բացառության բոլոր աշակերտներն էլ մրցել են ռազմակիրառական մարզաձեւերում, ինչի արդյունքում տիրապետելով անհրաժեշտ հմտություններին` նրանք ավելի հեշտ կծառայեն Հայոց Բանակում: Նախարարը նրանց մաղթեց նորանոր հաղթանակներ ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ ապագա զինվորական ծառայությունում: Իսկ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը գոհունակություն հայտնեց նախազինակոչային եւ զինակոչային տարիքի երիտասարդների ֆիզպատրաստվածության մակարդակի` տարեցտարի նկատվող աճով, ինչին նպաստում է ինչպես նախարար Սեյրան Օհանյանի ուշադրությունն այդ խնդրին, այնպես էլ այս ռազմամարզական խաղերի անցկացումը:

Գեներալ-լեյտենանտի խոսքերով, երիտասարդներն այսօր պատրաստ են` Հայոց Բանակում ծառայել: Եթե տարիներ առաջ մի զինակոչիկ 10-12 ձգում էր կատարում, կամ նռնակը նետում էր 50 մետր, իրենք շատ էին ուրախանում: Իսկ հիմա արդյունքները գրեթե կրկնապատկվել են ու այդպիսի երիտասարդները քիչ չեն:

Իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանն Aravot.am-ի հետ զրույցում հատուկ ընդգծեց, որ այս ռազմամարզական խաղերը գտնվում են նախարարի, ինչպես նաեւ մասսայական սպորտը համակարգող փոխնախարար Խաչիկ Ասրյանի մշտական ուշադրության կենտրոնում:

razm3 razm2 razm1
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930