Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ «Թփուտներ» ռեստորանից փախած արջի գործով. «Փաստինֆո»

Նոյեմբեր 06,2014 12:47

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Թփուտներ» ռեստորանային համալիրից փախուստի դիմած արջը եղել է Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջ, որը պահելու իրավունք նշված ռեստորանի սեփականատերը չի ունեցել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը հոկտեմբերի 21-ին վանդակից դուրս էր եկել և միայն հրշեջ-փրկարարների ու կենդանաբանական այգու աշխատակիցների համատեղ ուժերով արջը վնասազերծվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Արջի փախուստը հանցագործության բացահայտման հիմք է հանդիսացել, քանի որ փաստի կապակցությամբ ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունում եւ պարզվել է, որ արջը հանդիսանում է Կարմիր գրքում գրանցված կովկասյան գորշ արջ, որին «Թփուտներ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդեն Եղիազարյանը որսացել կամ ձեռք է բերել՝ առանց կենդանական աշխարհի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվության։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930