Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողություն Ֆրեզնոյում

Նոյեմբեր 06,2014 16:28

Նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը՝ համայնքի ներկայացուցիչների, ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ:

Հուշարձանը կկառուցվի Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և համայնքի համատեղ ջանքերով և կտեղակայվի Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանի տարածքում: Նախագծի աջակիցներից է Կալիֆորնիայի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն:
Բացման խոսքով հանդես եկավ Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, ով նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը համայնքի տուրքն է անմեղ զոհերի հիշատակին, նաև՝ գալիք սերունդներին իրենց պատմությանը, արմատներին ու հայրենիքին կապող խորհրդանիշ:

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան հիմնարկեքի արարողության ժամանակ նշեց, որ հուշարձանի կառուցումը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու, այլև սերունդներին պատմության սև էջի մասին հիշեցնելու և դրա կրկնությունը ապագայում կանխելու համար:

ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930