Լրահոս
Օրվա լրահոսը

Սա կոչվում է ռեալպոլիտիկ, որի մոլի երկրպագու են ՀԱԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 11,2014 10:52

Եթե Ուրիխանյանի հայտարարությունների շպարը մի կողմ նետենք, նրա ասածի առանցքը հետեւյալն է. եթե Հայ ազգային կոնգրեսը ուզում է հանրահավաք անել, թող անի։ ԲՀԿ-ն նման բան կանի այն ժամանակ, երբ հարմար գտնի։

Այս հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ ոչ իշխանական եռյակի, առնվազն ՀԱԿ-ի ու ԲՀԿ–ի մարտավարական պատկերացումների միջեւ կան էական հակասություններ։ Գուցե թե այս փաստը ոչ արտառոց կամ նույնիսկ բնական համարվեր, եթե չլիներ մի հանգամանք։

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում իր ելույթով փորձում էր տպավորություն ստեղծել, թե եռյակն ունի ռազմավարական եւ մարտավարական գործողությունների հստակ, համաձայնեցված ծրագիր։ Նա դատափետեց բոլոր նրանց, ովքեր ակնկալում են, որ եռյակը բացահայտի, թե ինչ քայլերով եւ ժամանակացույցով է հասնելու իշխանափոխության։

…Այսպիսով, Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իրենք իրենց մարտավարությունը չեն բացահայտի, որ Սերժ Սարգսյանը չիմանա։ Բայց ԲՀԿ-ՀԱԿ փոխհրաձգության ֆոնին ՀԱԿ առաջնորդի այս պնդումը բոլորովին այլ իմաստ է ստանում, եւ ելույթի ու հայտարարությունների հակասությունները բացատրելու երկու տարբերակ կա։
Տարբերակ 1 – Տեր-Պետրոսյանը փորձել է մարտավարական պլանի գոյության տպավորություն ստեղծել, մինչդեռ մարտավարական ոչ մի համաձայնություն եռյակի ներսում չի եղել։

Տարբերակ 2 – Նախապես եղել են հստակ պայմանավորվածություններ, բայց կողմերից մեկը մյուսին քցել է։

Թե այս տարբերակներից ո՞րն է ճիշտ, թերեւս դժվար է ասել։ Բայց դրանցից որեւէ մեկը եռյակի գործունեությունը լավ լույսի ներքո չի դնում։ Գուցե կա մի երրորդ տարբերակ, որ մեր մտքով չի՞ անցնում։ Առաջիկա քաղաքական գործընթացները, թերեւս, կտան այս հարցի պատասխանը։ Այս պահին հստակ է մի բան. ԲՀԿ-ն գիտակցում է, որ եռյակի դոմինանտ եւ որոշիչ ուժն է, եւ պարզապես խաղի իր կանոններն է շարադրում։ Սրանում զարմանալի ոչինչ չկա. սա կոչվում է ռեալպոլիտիկ, որի մոլի երկրպագու են Հայ ազգային կոնգրեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930