Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյան. «Հավատացե՛ք, հրաժարական տալը հեշտ գործ է»

Նոյեմբեր 11,2014 16:56

«Տնտեսական աճի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք գնահատում են Արժույթի միջազգային հիմնադրամն ու Կենտրոնական բանկը, մեզ համար ռիսկեր են պարունակում, որովհետև տնտեսական զարգացման կոնցեպտները, որից կախված են մեր տնտեսության զարգացումները հատկապես Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, որոշակի անճշտություններ և անորոշություններ են պարունակում: Ներկա պահին այդ անորոշությունը նվազման միտումներ ունի, և մենք կանխատեսում ենք, որ մինչև տարեվերջ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի դիմակայի խնդիրներին»,- այսօր խորհրդարանում, լրագրողներից մեկի հարցին` վարչապետ Հովիկ Աբրաhամյանը տնտեսական 4% աճ է խոստացել, իբրեւ ֆինանսների նախարար այդքան տնտեսական աճ կանխատեսո՞ւմ եք, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Մեկ այլ հարցի` ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կողմ չեն քվեարկելու 2015 թվականի բյուջեի նախագծին, արդյոք սա չի խոսում նրա մասին, որ բյուջեում թերությունները շատ են, Գագիկ Խաչատրյանն ասաց, որ խմբակցությունների դժգոհություններն ավելի շատ պայմանավորված են քաղաքական շահերով. «Խմբակցություններն ունեն քաղաքական խնդիրներ, դա քաղաքական որոշման խնդիր է, ես չեմ կարող մեկնաբանել»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ եթե բյուջեի կատարման հետ կապված հաջորդ տարի լուրջ խնդիրներ առաջանան, ինքը պատրա՞ստ է հրաժարական ներկայացնել, ֆինանսների նախարարը խորհուրդ տվեց հրաժարականից այդքան շատ չխոսել, քանի որ հրաժարական տալու համար բավական պայմաններ են պետք. «Հավատացե՛ք, հրաժարական տալը հեշտ գործ է, բայց մենք պետք է պատրաստ լինենք, որ անորոշություններն ու դժվարությունները հաղթահարենք: Մենք պետք է մեր գործողությունները ոչ թե բացասական էմոցիաների վրա կառուցենք, այլ դրականի: Պետք է այնպես անենք, որ մակրոտնտեսական պարամետրերի և բյուջետային եկամուտների նվազեցման խնդիր չլինի»:

Լրագրողներից մեկի հարցին էլ, որ վերջին շրջանում հաճախ են կարծիքներ շրջանառվում, իբր փոխվարչապետի պաշտոնը Ձեզ է «բաժին հասնելու», Գագիկ Խաչատրյանն ասաց. «Պետական պաշտոն զբաղեցնելը ցանկության խնդիր չէ: Դա պետության կարևորագույն պաշտոններից մեկն է, և ում նշանակեն, պետք է աշխատի»: Նա ասաց, որ նման առաջարկ իրեն չի արվել ու միայն հնարավոր առաջարկից հետո կարող է խոսել այդ մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դե հեշտ է հրաժարական տալը` հրաժարական տուր` մի տառապիր Գագիկ Խաչատրյան

Պատասխանել ՀՀ քաղաքացի

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930