Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի անտառագետների համագործակցությունն ամրապնդվում է

Նոյեմբեր 11,2014 20:10

Նոյեմբերի 6-ին Համաշխարհային բանկը Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ/WWF) և Բնության պահպանման միջազգային միության (ԲՊՄՄ/IUCM) հետ համատեղ ԵՄ ֆինանսավորմամբ երկրորդ «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) անտառային օրենսդրության կիրարկման և կառավարման (ԱՕԿԿ/FLEG) Ազգային ծրագրի» շրջանակներում կլոր սեղան-քննարկում կազմակերպեց: Եռօրյա միջոցառման շրջանակներում մասնակիցները կես օր տրամադրեցին Նոյեմբերյանի անտառտնտեսություն ճանաչողական այցին:
Քննարկվեցին անտառային տնտեսության ոլորտի ներկա իրավիճակը, առկա խնդիրները և ուրվագծվեց հետագա համագործակցության արդյունավետ և գործնական ուղիները: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պատասխանատու աշխատակից Արուսյակ Ալավերդյանն ասաց. «Անտառների կառավարման հարցում ակնհայտ է զգալի առաջընթաց՝ արդեն իսկ սահմանվել է առաջնային օրենսդրական դաշտը և մշակվել շրջանակային ռազմավարությունը: Տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ կայուն լուծումների մարտահրավերը համախմբել է Հայաստանի և Վրաստանի մասնագետներին»:

Կլոր սեղանի ընթացքում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Վրաստանի Ազգային անտառային գործակալության, ինչպես նաև երկու երկրների համապատասխան նախարարությունների և գործակալությունների ներկայացուցիչները քննարկեցին կայուն անտառային կառավարմանը միտված միջպետական համագործակցության բարելավման հիմնական ուղիները:

Երկու երկրների ներկայացուցիչները նշեցին, որ ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ջանքերի հետագա ներդաշնակեցում, հիմնվելով գոյություն ունեցող միջպետական համագործակցության լավագույն ավանդույթների վրա: Վրաստանի Ազգային անտառային գործակալության տնօրեն Լևան Թաբուսաձեն հայտարարեց.
«Կարծում եմ, որ ծրագրի իրականացումը հանգեցրել է երկու երկրներում մի շարք դրական փոփոխությունների: Այդուհանդերձ արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների ամրապնդման համար անհրաժեշտ են հետագա համատեղ ջանքեր: Մեր երկրների միջև ընկած միջսահմանային անտառների կայուն կառավարումը հաջող համագործակցության գրավականն է»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930