Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել Զաքարիա Սարկավագի փողոցը

Նոյեմբեր 14,2014 15:28

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինարարության և բարեկարգման տարեկան ծրագրով հիմնանորոգվելիք 25 փողոցներից 21-ում աշխատանքներն ավարտված են և դրանք հանձնված են շահագործման: Հիմնանորոգված փողոցների թվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տարեկան ծրագրում ներառված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Սարկավագի փողոցը: 3.6 կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ ասֆալտապատվել է երթևեկելի հատվածի 39 հազար 920 քմ մակերեսը: Ասֆալտապատվել և բնակիչների տնօրինմանն են հանձնվել նաև շուրջ 13003 քմ մայթերը: Տեղադրվել է 6700 գծամետր եզրաքար, կառուցվել են նաև ընդհանուր առմամբ 550 գծամետր նոր հենապատեր: Փողոցի հիմնանորոգման շրջանակում կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ:

003
Հիմնանորոգման արդյունքում փողոցի թե´ երթևեկի և թե´ հետիոտնի համար ապահովվել են հարմարավետ պայմաններ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հիմնանորոգվող բոլոր փողոցներում խստորեն վերահսկվում է իրականացվող աշխատանքների որակի պահպանումը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930