Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նավթը՝ որպես հայրենիք

Նոյեմբեր 15,2014 18:00

Տարօրինակ է, ես շարունակում եմ անվերջ զարմանալ, այսինքն թե՝ երեւի դեռեւս չեմ կորցրել մանկության ու պատանեկության այն զգացողություններս, երբ իմ նորաճանաչ տեսանելի եւ աներեւույթ աշխարհում ամեն բան ինձ հետաքրքիր էր, տագնապալիորեն ուսանելի:

Գուցե երեւի այդ է պատճառը, որ ես այսօր էլ չեմ կարող ապրել կյանքին անտարբեր, որն իմ շրջապատում է, եւ որի մեջ նաեւ ես եմ ապրում, ու չեմ կարող չհիանալ, չտխրել կամ չզարմանալ:

Եվ ես՝ զարմացողս, ժամանակների մեջ տեսնում եմ, թե ինչպես այսօր բոլոր նրանք, ովքեր միակ փրկությունը տեսնում էին դեպի եվրոպական կատարելագործված սառնությունը, այսօր հուսախաբված են անարդար Եվրոպայից: Այնինչ Եվրոպան իր թվացյալ սառնության խորքում շարունակում է պահպանել կյանքի արդարության հատիկը եւ հեռվից կիսաձայն կանչում է մեզ՝ մեր կորցրած հայրենիքը վերագտնելու:

Գիտի, նույնիսկ լավ ճանաչում է, որ Ղարաբաղը հայոց հայրենիք է, սակայն չի հնչեցնում բարձրաձայն, քանզի նավթը խանգարում է:

Եվ նավթ ունեցող, ընդամենը կովկասյան թաթարներ կոչվող ցեղին Ստալինը ժամանակին անուն տվեց՝ Ադրբեջան՝ հուսալով, որ այդ անվան տակ մի օր կգրավի Հյուսիսային Պարսկաստանը, այսինքն՝ պատմական Ատրպատականը: Եվ խաշնարած քոչվոր ցեղն այդ նավթի շնորհիվ ստացավ ոչ միայն հանրապետության անուն, նույնիսկ որպես ազգ անվանակոչվեց, որն ընդամենը տարածքի հնագույն անունն էր:

Այնինչ՝ թվում է, թե գոնե մեր ժամանակներում առաջնայինը պետք է արդարությունը լիներ: Եվ շումերների հետ առնչված, Թիֆլիս, Բաքու, Պոլիս քաղաքներ կառուցած եւ հայրենախիլ եղած հնագույն ազգի ճակատագիրը վեր պիտի լիներ որեւէ նավթից: Չէ՞ որ նավթը մի օր վերջանալու է, եւ նավթից դատարկված հողը լցվելու է ծովի ջրերով: Ու Բաքու նավթատեր քաղաքը օրերի հետ մի օր դանդաղ կարող է սուզվել կասպիական ջրերում:
Ուստի պետք չէ նավթը դարձնել հայրենիք եւ նավթավաճառությամբ փորձել ահաբեկել երկրի տիրոջը, որ ժամանակների մեջ, թուլության մի պահի ձեզ ապրելու տարածք է տվել:
Նավթը մի օր վերջանալու է, այնինչ հայրենիքը անվերջ է, իսկ Ղարաբաղը հայի հայրենիքն է, մեր հայրենիքն է եւ իմ հայրենիքը հավերժական:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930