Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխապատ գոտի` մարզահամերգային համալիրում. հրշեջները որոնողահետախուզական աշխատանքներ են կատարում. shamshyan.com

Նոյեմբեր 17,2014 22:15

Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծխապատ տարածք կա և կան կասկածներ, որ հնարավոր է ներսում հրդեհ բռնկված լինի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել հրշեջ-փրկարարները՝ 6 մարտական հաշվարկով, 1 ավտոսանդուղք և 2 օպերատիվ խումբ: Տեղում են նաև շտապօգնության և ոստիկանության ծառայողները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում առկա է ծխապատ գոտի և հրշեջները որոնողահետախուզական աշխատանքներ են կատարում պարզելու համար՝ արդյոք ծխապատ տարածքում կրակ կա թե ոչ:

 

Մանրամասները կարող եք կարդալ` shamshyan.com կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930