Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աջակցություն է ցուցաբերել ազատամարտիկ Սամվել Փափազյանի ընտանիքին

Նոյեմբեր 19,2014 15:27

Նոյեմբերի 16 -ին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի թիվ 16 տանը հարակից անասնագոմի վրա գայլերի հարձակման հետևանքով զգալի նյութական վնաս էր պատճառվել արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Փափազյանի ընտանիքին:

Նույն օրը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դեպքի մասին զեկուցել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը հանձնարարել էր համապատասխան աջակցություն ցուցաբերել ազատամարտիկի ընտանիքին:

Նոյեմբերի 19-ին  Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը այցելել են Սամվել Փափազյանին  և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից  դրամական աջակցություն և մայրացու 10 ոչխար են նվիրաբերել տուժած ընտանիքին:

Արցախյան ազատամարտի վետերանը խորին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի ու ցուցաբերված աջակցության համար`նշելով, որ հոշոտված ոչխարները ձեռք էին բերվել վարկային միջոցներով և որ քաղաքապետի աջակցությունը չլինելու դեպքում ընտանիքը կկանգներ փաստի առաջ:

Arayik Qotanjyan

 Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930