Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի պատանի կարատիստները Ռիգայում նվաճել են թիմային 2-րդ տեղը

Նոյեմբեր 20,2014 15:14

Օրերս Ռիգայում ավարտվել է «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրած 20 պատանի մարզիկները նվաճել են 7 ոսկե, 5 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:

Այսօր Հայաստանի «Դուքենդո կարատեի» ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, նրա տեղակալները, միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդմոնդ Մուրադյանը եւ պատանի մարզիկներից մի քանիսը հանդիպեցին լրագրողներին:

«Մեր հավաքականը 12 երկրների մրցակցությունում գրավեց թիմային 2-րդ տեղը` առաջ թողնելով միայն Ուկրաինային, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Իհարկե, առաջին հերթին մեր մասնակիցներին եւ մարզչական կազմին, որը կարողացել է մարզիկների հետ լավ աշխատանք կատարել եւ օտար ափերում բարձրացնել Հայաստանի դրոշը», – ասուլիսը սկսեց Հայկ Վարդանյանը:

Իսկ Էդմոնդ Մուրադյանը, որը եղել է պատվիրակության ղեկավարը, ավելացրեց, որ Հայաստանի առաջնության արդյունքներով է ընտրվել հավաքականի կազմը, որը վեց ամիս նախապատրաստվել է այս առաջնությանը` ուսումնամարզական հավաքներ անցկացնելով:  Բացի այն, որ մարզիկները մրցավայր ներկայացել էին պայքարին պատրաստ վիճակում, բանախոսի խոսքերով, հաղթանակներին մեծապես նպաստել են նաեւ տեղի հայ եկեղեցին եւ հայկական համայնքը, որը շատ կուռ է եւ հզոր:

«Ռիգա ժամանելու հենց առաջին օրը Սուրբ Հայրը օրհնեց մեզ, իսկ համայնքը բոլոր հարցերում աջակցում էր մեր պատվիրակությանը: Եվ դահլիճում մեր հայրենակիցների ջերմ աջակցությունը մարզիկների ոգին բարձր էր պահում», – ասաց Էդմոնդ Մուրադյանը:

Իսկ մեդալակիր մարզիկները պատմեցին, որ առաջնությունը, թեեւ բարդ էր ու դժվար, իրենք լավ էին նախապատրաստվել, գիտեին ինչ պետք է անել` մեկնել էին մեդալներ նվաճելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930