Վթարային եւ պլանային ջրանջատումներ

Վթարային եւ պլանային ջրանջատումներ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 21-ին ժամը 9.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ պլանային աշխատանքների հետ կապված նոյեմբերի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փողոցի՝ մասնակի և թիվ 117 դպրոցի, Ծարավաղբյուր փողոցի՝ մասնակի և թիվ 25 դպրոցի, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Բիոֆուդ» ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի եւ «Կոկա Կոլա» գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

   «Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք