Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Իսկ ի՞նչ կա մութ, Ռուբիկ Հակոբյանից գաղտնի ոչինչ չկա»

Նոյեմբեր 21,2014 15:19

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհեց եռյակում գաղտնիությունից, ոչ հրապարակային որոշումներից, ասաց, որ իրենց համար սկզբունքային է հրապարակայնությունը, որոշումների կոնսենսուսով ընդունելը:  Այս առնչությամբ այսօր «Ուրբաթ» ակումբում Aravot.am-ի հարցին՝ Ձեզ համար այդ գաղտնիությունն ընդունելի՞ է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Դուք ինձ ստիպում եք ասել այն, ինչ ես չեմ ուզում ասել: Ի՞նչն է Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային համարում, այսինքն՝ բոլոր մեր քայլերը պետք է իշխանությա՞նը ներկայացնենք: Իսկ ի՞նչ կա մութ, անհասկանալի»:

Լյուդմիլա Սարգսյանը խորհուրդ տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին այդ թեմայով խոսել Ռուբիկ Հակոբյանի հետ. «Եթե ինքը ամիսը մեկ է Ռուբիկ Հակոբյանին հանդիպում, դա արդեն իրենց խնդիրն է: Ռուբիկ Հակոբյանը բանակցային պրոցեսի մեջ է, քննարկումների մեջ է, իրենից գաղտնի ոչինչ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930