Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսեսի հրշեջը միայնա՞կ է մարելու հրդեհը

Նոյեմբեր 21,2014 17:37

2011թ. մոսկվաբնակ մովսեսցիների կողմից սահմանամերձ գյուղին նվիրվեց հրշեջ մեքենա: Սակայն 3 տարի այդ մեքենան գործարկող չկար: Այս տարվա ամռանը հայտարարվեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը Մովսեսի հրշեջ մեքենան աշխատեցնելու համար տրամադրել է 2 հաստիք:

Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանին հարցրինք՝ այդ հաստիքները հատկացվե՞լ են: Նա հայտնեց, որ առայժմ մի հաստիք է տրվել, մյուսն էլ հետագայում է տրվելու:

Անդրադառնալով գյուղում կատարված գործերին, Ա. Ավալյանն ասաց, որ Կարմիր խաչի միջոցներով գործարկվել է գյուղի մի թաղամասը սնուցող խմելու ջրագիծ: Գյուղապետն ակնկալում է, որ հաջորդ տարի պետական բյուջեի ֆինանսավորմամբ Մովսեսում կկառուցվի կենցաղի, ոռոգման ջրագիծ, որը կենսական նշանակություն կունենա Մովսեսի համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930