Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուստ լինում են հոգով, մտքով, այլ ոչ թե ունեցվածքով

Նոյեմբեր 22,2014 15:00

Եթե անհրաժեշտ լինի, ես կարող եմ նշել ինձ հայտնի բոլոր մեծահարուստների եւ հարուստների անունները, սակայն դրանից բան չի փոխվի, քանզի ներքինի իմաստով նրանք բոլորն էլ համարյա նույն տեսակն են: Փորձ կանեմ ներկայացնել մերօրյա հարուստների եւ աղքատների առանձնահատկությունները, դրանց նմանությունները, տարբերությունները եւ նրանց փոխհարաբերությունների պատկերը: Հարուստներին թվում է, որ իրենք արդեն սովորական մարդիկ չեն եւ նվազագույնը մի քանի անգամ բարձր են կանգնած սովորական մարդկանցից ու շատ ավելի անգամ` աղքատներից: Հավանաբար, նրանց այդպես մտածելու հիմք է տալիս իրենց թալանած եւ կուտակած մեծ հարստությունը: Հայտնի չէ, այդ հարուստ այրերը իրենց երբեւէ հարց տալի՞ս են, թե բացի այդ ունեցվածքից, նրանք ուրիշ որեւէ «առավելություն» ունե՞ն մնացած մարդկանց նկատմամբ, թե՞ ոչ:

Բնական է, որ նրանց մոտ նման հարց չի առաջանում, քանի որ իրենք էլ շատ լավ գիտեն, որ ընդամենն այդ մեկ տարբերությունն է, որն էլ՝ դրա ծագումից ելնելով, այնքան էլ պատվաբեր չէ: Եթե համեմատենք այդ երկու խավի մարդկանց, ապա պարզորոշ կտեսնենք, որ նրանք ընդամենը մեկ նմանություն ունեն: Նրանք բոլորն էլ արտաքինով նորմալ մարդ են: Իսկ եթե համեմատենք ներքինի իմաստով, ապա նրանք հիմնականում տարբերվում են իրարից: Այլ խոսքով, նրանց հոգիներն ընդհանրական՝ հատման որեւէ կետ անգամ չունեն: Չհաշված թալանը, անմարդկային, անխիղճ ու ցուցադրական արարքները, ցոփությունները, խրախճանքները եւ մնացած այլ ոչ աստվածահաճո ու անբնական արարքները, նրանց ապրելակերպի որոշ քայլեր՝ այնուամենայնիվ, նման են իրար: Նրանք՝ բոլորը սնվում են, խոսում են, շնչում են, ընտանիք ունեն, ֆիլմեր ու ներկայացումներ են դիտում… (այս շարքը երկար կարելի է թվարկել): Դրանք տարբերվում են նրանց արարքների՝ լոկ ֆիզիկական մասշտաբներով: Այլ խոսքով, նրանց բոլոր ֆիզիկական օրգանները նույնն են, սակայն տարբերվում են ընկալման, զգացողության, խղճի, հավատքի, մտքի եւ նմանատիպ այլ արժեքներով: Ինչ վերաբերում է մարդկային որակի տարբերություններին, դրանք նույնիսկ հատման եզրեր չունեն եւ այդ տարբերությունների՝ նույնիսկ աստիճանաբար նվազման, առավել եւս՝ դրանց վերացման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:

Այն խորհուրդների թիվը, որի կարիքը շատ ունեն մեր մեծահարուստներն ու հարուստները, չափազանց մեծ է, ուստի եւ, դրան կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ: Սակայն մի խորհուրդ, այնուամենայնիվ, ուզում եմ տալ: Պարոնայք մեծահարուստներ, ինչ կլինի, եթե բոլոր առիթների դեպքում, ձեր բացած սեղանների վրայի ճոխ ուտեստները մշտապես՝ թեկուզ մեկ տոկոսով քչացնեք (միեւնույն է, լավագույն դեպքում` դուք օգտվում եք այդ սեղանների ապրանքի 15-20 տոկոսից ոչ ավելիից) եւ այդ մեկ տոկոսի արժեքը նվիրաբերեք չունեւորներին, որոնց համար այսօր չափազանց դժվար է՝ նույնիսկ հաց ու դեղորայք հայթայթելը: Ի՞նչ է, դուք տեղյակ չե՞ք, որ այսօր երկրում համատարած գործազրկություն ու աղքատություն է տիրում եւ մարդկանց համար անհնար է դարձել նույնիսկ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելը: Հավաստիացնում եմ ձեզ, որ այդ դեպքում դուք ոչինչ չեք կորցնի (ձեր կողմից դուրս տրվող գումարի 80 տոկոսն ընդամենը կդառնա 81), իսկ չունեւոր մարդիկ կշահեն ու ձեր նկատմամբ գոնե վրեժով չեն լցվի: Նույնիսկ ավելին, նրանք կգնահատեն ու կաղոթեն ձեզ համար, քանզի մեր ժողովուրդը չափազանց հանդուրժող եւ հավատացյալ ժողովուրդ է:

Կարծում եմ՝ շատ խելացի պետք չէ լինել հասկանալու համար, որ ձեր կողմից դուրս տրվող գումարի այդ 1 տոկոսը կհասնի ժողովրդին, թե ռեստորանների տերերին, դա ձեզ համար կորուստ չի համարվում, քանի որ, միեւնույն է, այն մտնում է ձեր կողմից դուրս տրվող գումարի հաշվարկի մեջ, այլ ոչ թե` ձեր գանձարանում պահվողի: Մի՞թե դժվար է այս պարզ բանը հասկանալը: Շատ ցավալի է, որ դարձել եք փողի գերին եւ մի պահ ձեզ հարց չեք տալիս. լավ, այսպես շարունակաբար թալանում ենք ու կուտակում, բայց այս ամենը հո հավերժ չէ՞: Չէ՞ որ մի օր հաստատ մենք էլ ենք մեռնելու: Բա մեր հոգիները մեղք չե՞ն, որ այսքան բարձում ենք նրանց: Այստեղ պարտադրված եմ տալու երկրորդ խորհուրդը. ժամանակ առ ժամանակ փորձեք սրա մասին մի քիչ մտածել, այն խաղաղություն կբերի ձեր հոգիներին: Երանի, թե մեր հարուստների գոնե 10 տոկոսը նման մտայնությամբ ապրեր: Ժամանակի ընթացքում մյուս հարուստներն էլ՝ թեկուզ դանդաղ, սակայն աստիճանաբար օրինակ կվերցնեին նրանցից: Կարող եմ հարուստներին անկեղծորեն ասել, որ այս ամենում հեծանիվ հնարելու անհրաժեշտություն չկա, ուղղակի կա շատ պարզ բանաձեւ, որով եւ պետք է առաջնորդվել: Որպեսզի վայելեք ձեր կուտակածը, պետք է մշտապես ետ նայեք եւ հիշեք ձեր աղքատ օրերը, եթե, իհարկե, այդպիսիք եղել են: Եթե չեն եղել, ապա պետք է ուշադիր նայեք աղքատների աչքերին եւ միայն այդ դեպքում կհասկանաք կյանքի իրական իմաստը եւ դուք էլ կփորձեք ճիշտ քայլեր կատարել, որոնց շնորհիվ մշտապես կվայելեք Տիրոջ եւ ժողովրդի բարեհաճությունը:

Հակառակ պարագայում, ձեր ունեցածն այնքան էլ ձերը չէ, եւ դուք չեք կարող այն հանգիստ վայելել:

Հարուստ լինում են հոգով, մտքով, այլ ոչ թե ունեցվածքով: Ունեցվածքը, մանավանդ՝ թալանված, այսօր քոնն է, հայտնի չէ, թե վաղը ումը կլինի: Պետք է փայփայել այն, ինչը քոնն է եւ վստահ եղիր, որ ոչ ոք չի կարող այն քեզանից վերցնել: Վերը ասվածից պարզորոշ երեւում է, որ հոգին, միտքը եւ արդար վաստակով կուտակվածն է միայն քոնը: Մնացածն ունայնություն է եւ բացի անհանգստությունից, այն ուրիշ ոչինչ տալ չի կարող: Անհամեմատելի վիճակներ են, երբ ունես քիչ, բայց այն քոնն է եւ ունես շատ, սակայն այն իրականում թալան է: Եվ, չնայած այս պահին այն քո ձեռքում է, սակայն իրականում այն քոնը չէ եւ պարտադրված փորձում ես՝ մեծագույն անհանգստությունների գնով քոնը դարձնե……

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն հ/կ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ճիշտ չի ձևակերպված: Հարուստին թվում է, որ ինքը սովորական մարդ չի, քանի դեռ համամատաբար չունևոր մասը նրան վերաբերվում է որպես ոչ սովորոկան մարդ: Նախ ձեր մեջ փնտրեք, ձեզ ուղղեք, հետո ձեռնարկեք չար ուժերի հաղթահարմանը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930