Լրահոս
Օրվա լրահոսը

Ասելը հեշտ է, լսելը՝ հաճելի

Նոյեմբեր 22,2014 10:46

«Իշխանությունը ոմանց համար պետք է ժողովրդին կեղեքելու, ճնշելու, հայրենիքը փշուր-փշուր անելու համար, իսկ ժողովրդին իշխանությունը պետք է, որպեսզի իր խնդիրները լուծի, իր նպատակներն իրագործի»: Կռահեք, թե ով է դա ասել: Գուցե վերջին հանրահավաքում՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը: Կամ գուցե Տիգրան Ուրիխանյա՞նը, Վահան Բաբայա՞նը: Ոչ, չեք կռահել: Դա ասել է ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը 1996 թվականի սեպտեմբերի 25-ի երեկոյան՝ խորհրդարանը գրոհելուց առաջ: Եվ այն ժամանակվա ընդդիմադիրի թիրախը, բնականաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանն էր եւ նրա թիմը:

Չքննարկենք այն հարցը, թե որքանով էին Դավիթ Վարդանյանի մեղադրանքները ճիշտ (իմ կարծիքով՝ առաջին նախագահի մասով բացարձակ սուտ էին), եւ որքանով էր արդարացված Ազգային ժողովի գրոհը (ԱԺՄ-ականներն ասում են, որ դա գրոհ չէր): Ուշադրություն եմ դարձնում երկու այլ հանգամանքների վրա: Նախ՝ որ բառապաշարը եւ մեղադրանքների բնույթը 18 տարում չեն փոխվել: Շեշտադրումները նույնն են. իշխանությունը վատ մարդկանց ձեռքում է. այ, հենց որ այն հայտնվի ժողովրդի ձեռքում (ոչ թե մեր՝ ընդդիմադիրներիս, այլ՝ հենց ժողովրդի, մենք միայն վերջինիս ներկայացուցիչներն ենք), ահա այդժամ ժողովուրդը կսկսի իրագործել իր նպատակները, լուծել իր խնդիրները:

Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ մեկուկես տարի անց մի շարք ԱԺՄ-ականներ, այսինքն՝ 96-ի սեպտեմբերին բարիկադների վրա կանգնած «ժողովրդի ներկայացուցիչներ» Տիգրան Սարգսյանը, Դավիթ Վարդանյանը, Սեյրան Ավագյանը դարձան իշխանություն: Արդյոք կարելի՞ է համարել, որ այդպիսով իշխանությունն անցավ ժողովրդի ձեռքը, եւ վերոհիշյալ գործիչները, որոնք, ըստ այդ տրամաբանության, հենց ինքը՝ ժողովուրդն էին, սկսեցին լուծել ժողովրդի խնդիրները: Թե՞ ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանք սկսեցին լուծել սեփական խնդիրները:

Խոսքը անձերի մասին չէ. վստահ եմ, որ Հայաստանում եղել են եւ կան ավելի անպարկեշտ պաշտոնյաներ: Խոսքը մեթոդոլոգիական սխալի մասին է: Ինձ թվում է՝ ընդդիմադիրները, եւ ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ հասարակական գործիչները, հրապարակախոսները, մենք բոլորս սխալ ենք կողմնորոշում քաղաքացիներին, գնում ենք պոպուլիզմի, նվազագույն դիմադրության ճանապարհով. «Ժողովուրդ ջան, դուք վատ եք ապրում, որովհետեւ վատ տղաները ձեզ կեղեքում են, երբ կգան լավ տղաները, նրանք ձեզ չեն կեղեքի եւ կլուծեն ձեր խնդիրները»:

Դա ե՛ւ ասելն է հեշտ, ե՛ւ լսելն է հաճելի: Ամեն մարդ, որը վատ է ապրում եւ այդ դատողությունը լսում է, մտքում ասում է՝ «դե հա, ճիշտ է, ես այդքան լավն եմ, այդքան աշխատասեր եմ, բարի եւ պարկեշտ, ու հաստատ իմ դժվարությունների պատճառը վատ տղաներն են»: Հենց որ մարդն այդպես է մտածում, նրան սկսում են կեղեքել, իսկ հայրենիքը՝ փշուր-փշուր անել:

Այդ պրոցեսը դադարում է, երբ ամեն մարդ իրեն հարց է տալիս՝ իսկ արդյոք ես այդքա՞ն լավն եմ, աշխատասեր եւ բարի: Բայց դրդել մարդկանց նման մտորումների, ընդունված չէ: Հում-հում կուտեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Դարձյալ հանդերձյալ…
    Նախ՝ Տիգրան Սարգսյանը, Դավիթ Վարդանյանը, Սեյրան Ավագյանը և այլք իշխանություն չեն դարձել հաղթանակի և հին իշխանություններին հեռացնելու միջոցավ, այլ տանուլ տալով պայքարում, ասիմիլացվել են նրա կողմից, դառնալով ուտիչ մեխանիզմի մաս՝ յուրաքանչյուրն ըստ իր ընդունակությունների, ի դեպ՝ 1996-ի ՛՛գլխավոր հերոս՛՛ Վազգեն Մանուկյանն էլ ամենավերջում, բայց այնուամենայնիվ ինտեգրվեց իշխանություններին, Հանրային խորհուրդ կոչվող տնազ-կառույցում փաստացի ստանձնելով իշխանությունների կամայականություններում մոմ բռնողի թափուր մնացած պաշտոնը:
    Այսպիսով՝ ՀՀ-ում իշխանությունները դեռևս չեն հեռացվել, և որևէ ուժ իշխանության չի եկել գոնե որոշակի խոստումներով կամ հռչակագրով, այնպես որ Ձեր ջանքերը, հարգելի Արամ, գոնե ինչ որ կերպ, թեկուզ անուղղակի, պաշտպանել այսօրվա՝ բոլոր առումներով ձախողված ՀՀ ղեկավարին և նրա բարոյալքված թիմը՝ զուր են և … ուշացած:

  2. Արսեն says:

    Մեղադրանքների բնույթը չի փոխվել, որովհետև չի փոխվել իշխանության բնույթը։
    Բոլոր ժամանակների ընդդիմություններն էլ ճիշտ են ասել երբ քննադատել են իշխանություններին։ Եվ բոլոր ժամանակներում էլ, իշխանությանւ հեռացնելու բռնի մեթոդները՝ այլընտրանք չեն ունեցեել (հիմա էլ չկա)։
    Այ օրինակ, հիմա Հոլանդից դժգոհ ենք՝ (մեղադրվում է տնտեսական վիճակի վատացման և երկրից դուրս՝ Ֆրանսիայի շահերը պաշտպանել չկարողանալու մեջ), հանգիստ սպասում ենք հաջորդ նախագահական ընտրություններին։ Չենք ընտրի,՝ խելոք կգնա իրենց տուն՝ մեմուարներ գրելու..)))..
    Հնարավոր է Հայաստանում նման բան?..)))..
    Ձեր էս քարոզները, շատ նման են, ամբողջ աշխարիհի կրոնականների քարոզներին … բայց ինքներդ ձեզ հարցրեք, տեսնես ինչու ասիական աշխարհում բոլոր կրոնականները շատ պինդ կանգնած են «պետության» (իմա՝ դիկտատորի) կողքին, իսկ ասենք Ֆրանսիայում (և Եվրոպական երկրների մեծամասնությունում) հենց սահմանադրության մեջ է գրված (իսկ սահմանադրությությունը այստեղ դեկորատիվ գիրք չէ ..))).. ) կրոնի և պետության բաժանումը?..)))..

    • Արսեն says:

      P. S. Հետաքրքիր ֆենոմեն է «Լևոնի երկրորդ վերադարձը» ..)))..
      Մի անգամ ևս հիշենք, թե ինչ էր պահանջում «ժողովուրդը» 2008 թվին՝ «ավազակապետության կազմաքանդում»։ Իսկ ինչու Լևոնից?..)))..
      Ես պնդում, որ այդ օրերին, այդտեղ Լևոնը չէ՝ սատանան էլ կանգնած լիներ, պոչը ամբիոնին խփելով ասեր «ես կքանդեմ ավազակապետությունը՝ հոգիներդ ծախում եք ինձ?»… «Ժողովուրդը» գոռալու էր «այո»… Ինչու? Որովհետև «ավազակապետության կազմաքանդումը» դժողքի հավերժական կրակից կարևոր է։ Բայց ասելուց հետո՝ անել է պետք … Թե չէ դառնում ես մարգինալ..)))..
      Շեղվեցինք..))).. Ինչու «վերադարձը» հնարավոր եղավ? Մի փոքր էլ ետ..))).. Լևոնը պահեց իշխանություն՝ կեղծելով ընտրությունները, բայց «հանձնեց» «հայտնի ուժերին»… Այն որ, հանձնեց, դրանից բան չի փոխվում, ընտրության մեխանիզմը՝ արդեն չի գործում… և այստեղ արդեն կա երկաթյա տրամաբանություն, որպպեսզի վերադառնալու հնարավորություն ունենաս իշխանություն պետք է հանձնես քեզանից վատին…
      Մարդիկ տեսնում են «երեք նախագահների շրջապտույտ», իրականում շրջապտույտ չկա, երկու «նախագահներն» էլ արել են նույն բանը՝ «որպեսզի վերադառնալու հնարավորություն ունենաս, իշխանությունը պետք է հանձնես քեզանիից վատին…»։
      Դե հիմա կռահեք Հայաստանի Չորրորդ նախագահի անուն-ազգանունը..))).. (եթ չեք կարողանում՝՝ հարցրեք Ահարոն Ադիբեկյանից… նա արդեն դա գիտի…))).. )։

  3. Աբո says:

    Ասելը հեշտ է, լսելը՝ հաճելի,պարզապես խոստումները կատարելն է դժվար,իսկ որշ՝ դեպքերում էլ անհնար:

  4. Nara says:

    Եթե վաղը շաաատ մաքուր, ազատ ընտրություններ լինեն, Սերժ Սարգսյանը կհաղթի մեծ առավելությամբ: Ինչու?? Որովհետեւ հենց հիմա նրանից ավելի լավը չկա:

  5. david says:

    Nara, եթե այդպես է , ապա օրհնվի այն սհաթը, որ գալու է և զատելու արյունը ջրից, կապիկին` մարդուց, նույնիսկ տորֆը տիղմից, ճահիճը` եղեգնից:Ճահճեղեգներին անվանակոչեք սիրելի արքաների անուններով և գտեք լավագույնին:Անկումն Արշակունյաց, թե Ղարաբաղաբութաց հարստության և անհաղթ աքլորի հեքիաթի:Ընտրություն երբեք չի լինի այս հողի վրա, երազելն անվնաս գործ է, սերժագովերգելը`պարապ քամու սուլոց:

  6. david says:

    Կգան նորերը և չեն կեղեքի…Ոսկով ներկիր ցանկացած ավանակի և արդյունքում կունենաս ոսկեբաշ, բայց դարձյալ ավանակ:Սխալ է հոգեդարձել ավանակին և բազմացնել քուռակներին:Քուռակն ավանակ հայրիկի հետքով է գնալու:Այրել է պետք ավգյան ախոռները:

  7. Կարո Մելիքյան says:

    Կեցցեք ,քաջն կոմսոմոլներ,
    Թխած թագի սիրահարներ,
    Պնդամիտ ու հարթածալ,
    Թերուսության ածանցյալ։

    Ֆ.Նիցշե .,( վարյացյաներ, ազատ թեմա… )

  8. Nara says:

    Հարգելի Գ Ծառուկյան: Անիմաստ «էքսկուրսիա-միտինգ» կազմակերպելու փոխարեն, էդ փողը ՝պարգեւատրման կարգով տվեք մեր փառապանծ “Спецназ”-ի տղաներին՝ փայլուն իրականացրած օպերացիայի համար: Միեւնույնն է, ոչ ոք լուրջ չի վերաբերվում այդ արհեստական հավաքներին:

  9. Կարո Մելիքյան says:

    Ստեղծելով պրոբլեմներ, այժմ նաեւ պաշտպանության ոլորտում, ապա՝ «հերոսաբար» այն հաղթահարում։ Ինչ՞ եք կարծում, ծանոթ գործելավոճ չէ՞,որն անցել էնք դեռ 30 տարի առաջ։

  10. david says:

    Պարոն Մելիքյան,
    Գուցե չգիտեն,
    Որ պատահում են
    Ուսերի վրա
    Նաև գլուխներ,
    Բայց ինչ էլ լինի,
    Սոխի դիմակը,
    Չի բազմապատկի
    Գաղափարազուրկ
    Հաղթանակների
    Թիվ ու քանակը:

  11. david says:

    Հում հում կուտեն,լավ է ասված,
    Բայց չեն ուտում, ծամող չկա,
    Կուլ են տալիս, աստված վկա,
    Ու անփական երախներից
    Ծորում է միշտ,արյուն շիթ շիթ,
    Հում կուլ տալով վերջում հաստատ,
    Կուլ կգնան հում ու խաբված:
    You have obedience scanted,
    And well are worth the want that you have wanted.

  12. Կարո Մելիքյան says:

    Հարգելի Դավիթ, ոչինչ հավերժ չէ, ինչպես սոխի գլուխը, այնպես էլ՝ կիսալուսինը…так что,ничего нельзя исключить.

  13. Nara says:

    Նկատել եք, երկրում կա մարդկանց մի խումբ,(շատ չեն, բայց իրենց շատի տեղ են դրել) որոնց համար Հայաստանում կատարվող ամեն ինչ միանշանակ ՎԱՏ Է: Նրանք բայղուշի նման ամեն տեղ հայտնվում են ու կա՛մ փսփսում են, կա՛մ ճղճղում, «վատ է, վատ է, վատ է…..ամեն ինչ վատ է, վատ է,»: Երբեմն նաև կատաղում են– դա լինում է սովորաբար այն դեպքում, երբ շաաաատ լավ բան է կատարվում(և դա կապ չունի այլակարծության հետ): Զարմանալի է, որ մեր ԶԼՄ-ների մեծ մասը նրանց մի՛շտ «ժամանակին» գտնում են:

  14. david says:

    Օ, Շամիրամ, Արան չկա,
    Արա, էյն է սիրուդ արքան,
    Ազատ խոսքի մի կաթիլից,
    Հղիանում , թույն է ծնում վավաշ հոգիդ,
    Օ, Շամիրամ, do you know what a man is?
    Is not birth, beauty, good shape,discourse, manhood
    ,learning, gentleness, virtue, youth, liberality,
    and so forth, the spice and salt that season a man?
    Չէ Շամիրամ, թեթևամիտ ու իգական ճոխությունը,
    Կույրի լույսը չտեսնելու պես մի բան է, որն էլ ահա
    Ետ է տանում ազգն ու դարը, շրջանցելով
    Մինչև անգամ միջնադարը:
    Չէ, Շամիրամ, խոհանոցն էլ հաճելի է կնոջ համար,
    Սառնարանդ լիքն է սիրով, դու պատրաստիր
    Արայահաճ ինչ որ մի բան, էլ պետք չէ Բան:

  15. Gibindus says:

    Պարոն Աբրահամյան, դուք էլ չեք կռահել, թե ով է ասել: Հիմնական ելույթ ունեցողը Դավիթ Վարդանյանը չէ: Ավելի շատ Բաղդասարյան Աբոյի ձայնին է նման: Դավիթի ձայնը հայտնվում է մի նախադասությանմբ,- “… եթե Վազգեն Մանուկյանը այստեղից դուրս չգաա…”: Բայց դա երևի կապ չունի`կարևորը որիշ բան է: Այ ի՞նչը`ես չգիտեմ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930