Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Երկու համակարգերն էլ կան ու գործում են աշխարհի տարբեր երկրներում». «Հրապարակ»

Նոյեմբեր 22,2014 11:10

Ոչ իշխանական ուժերը պահանջում են Ընտրական օրենսգրքի փոփոխություն եւ առաջարկում են իշխանություն-ընդդիմություն երկխոսության օրակարգում դնել քառյակի 12 կետից 10-րդի հիմնական պահանջը, այն է՝ անցում բացարձակ համամասնական ընտրակարգի եւ քվեարկությունից հետո հրապարակել ընտրողների ցուցակները: Այսպիսով, հնարավոր կլինի ձեւավորել ժողովրդավարական արդար ու թափանցիկ ընտրություններ՝ վերջ դնելով արատավոր ընտրախախտումներին: ԸՕ-ի փոփոխության պահանջին միացել է անգամ ՕԵԿ-ը: Որքանո՞վ է իրագործելի այս պահանջը եւ ի՞նչ էական ազդեցություն կունենա արատավոր երեւույթների վերացման առումով: Զրուցեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանի հետ:

 – Պարոն Մուկուչյան, որպես ոլորտի ներկայացուցիչ, մասնագիտական առումով կներկայացնե՞ք այն դրական փոփոխությունները, որոնք կարձանագրվեն ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելուց հետո: Ժողովրդավարական ընտրությունների կայացման տեսակետից ո՞րն է ավելի նախընտրելի:

– Սկսենք այնտեղից, որ անցնել համամասնականի կամ մեծամասնականի, ըստ էության, դիրքորոշումը հայտնում է պառլամենտը, եւ, բնականաբար, քաղաքական որոշումների տիրույթից է: Թե ինչպիսին պետք է լինի ընտրակարգը, նկատի ունենալով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ էության, ապաքաղաքական մարմին է, ես զերծ կմնամ գնահատական տալ, թե այդ համակարգերից որն է ավելի նախապատվելի: Բայց, ընդհանուր առմամբ, եթե տեսությունն ենք նայում, ապա երկու համակարգերն էլ կան ու գործում են աշխարհի տարբեր երկրներում: Կան պետություններ, որտեղ գործում է բացառապես մեծամասնական համակարգը, օրինակ՝ ԱՄՆ-ում: Կան երկրներ, որտեղ միայն համամասնականն է, եւ կան երկրներ, որտեղ երկուսն էլ կան: Կարող ենք հանդիպել ԱՊՀ տարածքում պետությունների, որտեղ եւ համամասնականը, եւ մեծամասնականը կիրառվում են: Մերձբալթյան պետություններում կիրառվում են համամասնական, այսինքն, այստեղ գնահատական տալ՝ որ ընտրական համակարգը կարող է ունենալ նախապատվություն մյուսի նկատմամբ, միանշանակ չէ հարցի պատասխանը: Եվ, բացի դրանից, եթե տեսական գրականության մեջ ուսումնասիրենք, երկու համակարգերի վերաբերյալ էլ դրական ու բացասական տեսակետներ կան: Լատվիայում, Էստոնիայում միայն համամասնական ընտրակարգն է:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930