Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ՝ Ադրբեջանի դեմ բանաձևի վերաբերյալ քվեարկության ժամանակ

Նոյեմբեր 22,2014 11:19

Բաթումիում նոյեմբերի 20-21-ին ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովում  հերթական միջադեպը տեղի ունեցավ Ադրբեջանի պատվիրակության մասնակցությամբ:

«Ադրբեջանում քաղաքացիական հասարակության շարունակական ճնշումները» խորագրով բանաձևի (ներկայացված՝ հայ պատվիրակ Արթուր Սաքունցի, վրացի պատվիրակ Վանո Չքվաձեի կողմից) քվեարկությունից առաջ Ադրբեջանի ազգային պլատֆորմի համակարգողը հանդես եկավ հայտարարությամբ, թե հորդորում է պատվիրակներին չընդունել այս բանաձևը, քանի որ քաղաքացիական հասարակությունն այս խնդրի վերաբերյալ աշխատանքներ է տանում, և գործընթացը դեռ շարունակվում է, ուստի նման կոշտ բանաձևը կարող է խոչընդոտել:

Այնուհետև Ադրբեջանի մյուս պատվիրակները մեծ աղմուկ բարձրացրին, թե ընդհանրապես չարժե քննարկել այս բանաձևը, բայց դրան համաժողովի մասնակից պատվիրակների մեծամասնությունը դեմ քվեարկեց: Տեսնելով, որ այդպես չի ստացվում, ադրբեջանցիները որոշեցին խոսել խնդրանքների լեզվով: Սկսեցին աղաչել ու պաղատել, թե «դեմ» քվեարկեք:բաթումի.

 

Ընտրությունն էլ հարթ չընթացավ: Քվեարկությանը մասնակցեց մանդատից զրկված ադրբեջանցի պատվիրակ Սելիմ Բաբաևը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նա զրկվեց մանդատից Բաթումիում սկանդալ կազմակերպելու համար: Ձայների հաշվարկի ժամանակ Ադրբեջանի պատվիրակ-դիտորդն այնքան էր հուզված, որ խանգարում էր քվեների հաշվարկի գործընթացին, ստիպված մի քանի անգամ հաշվեցին քվեաթերթիկները: Քվեարկության արդյունքում ձայների 29 «կողմ», 32 «դեմ», 1 «անվավեր» հարաբերակցությամբ քաղաքացիական հասարակության ճնշումներին վերաբերող բանաձևը չընդունվեց:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930