Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2014 17:51

Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ մարդու իրավունքները միջազգային կառույցների համար սելեկտիվ են

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ հանդիպումը սկսեց Հայաստանի Հանրապետության օրհներգով: Ապա, նա հայ ժողովրդին շնորհավորեց ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան կապակցությամբ:

«Դավիթ Սանասարյանին չհերոսացնե՛ք, հերոսները ընկած են կամ իրենց գործողության արդյունքում տղաներին հետ բերեցին»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ նրանք ցույց տվեցին, որ հայոց բանակը ուժեղ է եւ հավերժ կանգնած է հայ ժողովրդի մեջքին. «Ես այստեղ ունեմ 0 ներկայություն, ես այստեղ եմ առաջին հերթին, որպեսզի պատերազմ չլինի, որպեսզի կարողանանք տղաներին առանց որեւէ խնդրի դուրս բերել այնտեղից: Իմ կոչը միջազգային կառույցներին էր ուղղված, որպեսզի իրենց գործունեությամբ թույլ չտան, որպեսզի պատերազմ լինի, բայց նրանք ցույց տվեցին, որ բավականին ուշացած քայլեր են կատարում եւ որեւիցե լուրջ արդյունք չունեցան: Ես նրանց չեմ ասի «ամո՛թ», նրանց իրենց ժողովուրդը պետք է ասի «ամո՛թ», որ իրենց մանդատը չիրականացրեցին, մարդու իրավունքները իրենց համար սելեկտիվ են, մարդու իրավունքները պաշտպանեցին մեր տղաները»:

Դավիթ Սանասարյանը հավելեց, որ ինքը պատրաստվում էր կոչ անել Սերժ Սարգսյանին՝ որպես նախկին կռված, որպեսզի միասին գնան ուղղաթիռի երեք օդաչուներին բերեն. «Բայց փաստորեն, մեր տղաները, մեր խիզախները դա արեցին: Երկուշաբթի օրվանից ես պետք է տեղափոխեի իմ հացադուլի վայրը ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանատների առջեւ՝ ի բողոք լռության, ի բողոք Ադրբեջանին զենք տրամադրելուն եւ երեք-երեք օրով ես լինելու էի այնտեղ»:

Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը, որը սկսել էր նոյեմբերի 17-ին: Նա նշեց, որ այսօր այցելելու է ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարին, իսկ վաղը՝ նոյեմբերի 23-ին, պատրաստվում է մասնակցել օդաչուների հոգեհանգստի արարողությանը: Լրագրողների հետ հանդիպումը Դավիթ Սանասարյանը ավարտեց Լեոնիդ Ազգալդյանի խոսքերով:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930