Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Պատասխանը լինելու է ցանկացած սադրանքի. (տեսանյութ). 1in.am

Նոյեմբեր 22,2014 18:00

Հետախույզի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությանը։

«Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել», – ասել է Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ նախատեսվո՞ւմ են արդյոք այլ պատասխան քայլեր, նախարարը պատասխանեց. «Սադրանքներ եթե լինեն, պատասխան քայլեր միշտ լինելու են: Ես նախկինում միշտ ասել եմ և հիմա էլ ասում եմ՝ ցանկացած այսպիսի իրադրության ժամանակ մինիմում համաչափ պատիժ է լինելու: Այս պարագայում առաջին գծում խստացնելու ենք ծառայությունը, բայց այն ուղղված է  լինելու միայն այն մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձելու են խախտել»:

Մանրամասներն՝ 1in.am-ի տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930