Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Օլգա Ջոնուա. «Վրաստանը ՆԱՏՕ-ին դիտարկում է որպես գործիք, որի օգնությամբ կարող է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»

Նոյեմբեր 22,2014 19:50

«Քանի որ հասկանում է խաղաղ բանակցությունների միջոցով դա հնարավոր չէ»

«Արդեն երկար ժամանակ է, ինչ Վրաստանը Եվրամիության հետ սերտ հարաբերությունների մեջ է եւ ցանկանում է դառնալ ԵՄ անդամ»,- այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Եվրաինտեգրման դրական եւ բացասական կողմերը Սուխումի եւ Ցխինվալի համար» քաղաքացիական լսումների ընթացքում հայտարարեց Աբխազական պետական հեռուստառադիոընկերության լրագրող Օլգա Ջոնուան:

Նա նշեց, որ Աբխազիայում վտանգավոր են համարում Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին. «Երկու կազմակերպություններն էլ չեն ճանաչել Աբխազիայի անկախությունը, եւ աբխազ քաղաքական գործիչները կարծում են, որ Վրաստանի ասոցացումը Եվրամիությանը անմիջական սպառնալիք է թե՛ Աբխազիայի եւ թե՛ նրա բնակչության համար: Այդ պատճառով Աբխազիան ամրապնդում է իր  հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»:

Օլգա Ջոնուան անհիմն է համարում Վրաստանի հույսը, թե դառնալով ԵՄ անդամ, միության անդամ երկրները կարող են համոզել Աբխազիային մտնել Վրաստանի կազմի մեջ, քանի որ ըստ նրա՝ ո՛չ ԵՄ անդամ երկրները, ո՛չ էլ այլ երկրներ չեն կարող համոզել աբխազ ժողովրդին նման քայլի դիմել. «Աբխազիայի համար ավելի շատ վտանգավոր է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը: 2003 թվականի  հեղափոխությունից հետո Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ է, դրա դեմ հանդես եկավ Ռուսաստանի Դաշնությունը, որը ՆԱՏՕ-ի՝ իր սահմաններին մոտենալը իր անվտանգության համար սպառնալիք է համարում»:

Նրա խոսքերով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ին դիտարկում է որպես մի գործիք, որի օգնությամբ կարող է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, քանի որ հասկանում է խաղաղ բանակցությունների միջոցով դա հնարավոր չէ. «ՆԱՏՕ-ն՝ որպես ռազմաքաղաքական կազմակերպություն, պետք է օգնի իր անդամ երկրին միայն արտաքին սպառնալիքի դեպքում: Հետեւաբար՝ Վրաստանի ցանկությունը ՆԱՏՕ-ի միջոցով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը անհիմն է, թեկուզեւ երկակի ստանդարտները ոչ ոք չեղյալ չի համարել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930