Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական գործով» անցնող ադրբեջանցի լրագրող Միրկադիրովի կալանքն ապօրինի երկարաձգել են․Contact

Նոյեմբեր 22,2014 20:30

Բաքվի Նասիմյան շրջանի դատարանը ապօրինի երկարաձգել է Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքը, հայտնում է  «Կոնտակտ»-ը։

Հինգ ամսով կալանքը երկարացնելու որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 20-ին, երբ արդեն մի քանի օր անցել էր կալանքի ժամկետից։

«Սա դատական ընթացակարգի կոպիտ խախտում է, քանի որ հնարավոր չէ երկարաձգել այն, ինչ գոյություն չունի», – «Թուրան» գործակալությանը հայտնել է Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Աղաևը և նշել, որ նոյեմբերի 20-ին լրագրողի մյուս փաստաբանների հետ գրեթե ամբողջ օրը փորձել են հանդիպման թույլտվություն ստանալ իրենց պաշտպանյալի հետ, սակայն կալանավայրից իրենց հայտնել են, որ Միրկադիրովը բուժզննում է անցնում։

«Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հենց այդ ժամանակ է Նասիմյան դատարանը կայացրել իր ապօրինի որոշումը», – ասել է Աղաևը։

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930